486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում աղիքային ինֆեկցիայի բռնկման պատճառները դիզենտերիայի հարուցիչն ու էնտերովիրուսն են
13:23
08 Հունիսի 2011

Դիզենտերիայի հարուցիչ  (S. flexneri 3a) և էնտերովիրուս է անջատվել աղեստամոքսային խանգարումներով անձանցից կատարված նմուշառումների արդյունքում, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Հունիսի 3-ից 7-ը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել աղիքային խանգարումներով 67 հիվանդ` միջին և թեթև ծանրության, որոնցից 36-ը դուրս են գրվել լավացումով, մյուս հիվանդներն ունեն լավացման դրական դինամիկա: Դուրսգրումները շարունակվում են:

Հունիսի 3-ի առավոտյան ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն ահազանգ է ստացվել աղիքային ինֆեկցիայի տարածման մասին: Ամենահավանական տարբերակի համաձայն՝ տուժածները թունավորվել են խմելու ջրից:

Ջրի անբավարար որակի պատճառները պարզելու, ինչպես նաև աղեստամոքսային ախտանշաններով հիվանդներին վաղ հայտնաբերելու, համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու և հայտնաբերված հիվանդների բուժումն իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից ստեղծվել են աշխատանքային խմբեր:

Բացի այդ, վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով իրականացվել են մի շարք կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:

Մասնավորապես, կատարվել են բակային համայցեր` հիվանդների վաղաժամ հայտնաբերման, բուժման կազմակերպման և վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, բնակչության շրջանում կազմակերպվել և իրականացվել են բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի քարոզչություն, ջրամատակարարման համակարգից իրականացվել են նմուշառումներ` մանրէաբանական և քիմիկական լաբորատոր հետազոտությունների նպատակով:
ՀՀ առողջապահության նախարարությունը ինֆեկցիայի տարածման հավանական պատճառ է համարում ջրագծում տեղի ունեցած վթարը:

Նախօրեին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ միջադեպի կապակցությամբ ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի ցուցումով՝ ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի հատկանիշներով (ապրանքների առք ու վաճառք, աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում, որոնք պատասխանատու չեն սպառողների առողջության կամ կյանքի անվտանգության պահանջների համար)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը: