478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական երեք բուհեր և 26 ավագ դպրոցներ համագործակցության համաձայնագրեր են ստորագրել
16:04
07 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի.  /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել  26 ավագ դպրոցների և հայկական երեք խոշորագույն բուհերի՝ Երևանի պետական բժշկական համալսարանի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև։

Ինչպես ստորագրման արարողությունից հետո լրագրողներին հայտնեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, համաձայնագրերը նախատեսում են մասնագիտացված «նպատակային» դասարանների ստեղծում, որոնց շրջանավարտները կկարողանան շարունակել ուսումը բուհերում՝ ընտրած մասնագիտության համաձայն։

«Այս 26 ավագ դպրոցներն այսօր իրենց ճակատագիրը և իրենց աշակերտների ապագան կապում են երկրի առաջատար բուհերի հետ»,- ասաց նա՝ կարևորելով ավագ դպրոցների համակարգի կայացումը։ 
Նախարարը հավաստիացրեց, որ երկրի պետբյուջեից բավարար միջոցներ կհատկացվեն ավագ դպրոցներին շինարարական աշխատանքների, անձնակազմի վերապատրաստման, նոր դասագրքերի համար, ինչպես նաև համակարգչային և այլ տեխնիկայով զինելու համար։

«Այս տարվա սեպտեմբերի 1-ից ավագ դպրոցների ֆինանսավորումը կբարձրացվի նոր մակարդակի, և ավագ դպրոցների ուսուցիչների աշխատավարձը կավելանա, բայց միևնույն ժամանակ բոլոր այս քայլերը կպահանջեն ավագ դպրոցների ղեկավարությունից աշխատել նոր պահանջներին համապատասխան»,- ընդգծեց Աշոտյանը։

Նրա կարծիքով՝ բարձրագույն դպրոցների համակարգը թույլ կտա զգալիորեն բարելավել շրջանավարտների ընդունման կարգը, կվերացնի լրացուցիչ պարապող դասախոսներին դիմելու անհրաժեշտությունը և կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը։

2011 թվականին Հայաստանում կավարտվի ավագ դպրոցի ինստիտուտի ձևավորման գործընթացը, և դրանց թիվը տարեվերջին ծրագրվում է հասցնել 104-105-ի։ 2008 թվականին Հայաստանի կառավարության կողմից հաստատված այդ ռազմավարությանը համապատասխան, 2011 թվականն ավագ դպրոցների ցանցի ձևավորման գործընթացի վերջին տարին է։

Ավագ դպրոցների համակարգի ներդրմանը 2010-2014 թվականներին Համաշխարհային բանկը Հայաստանին է հատկացրել 1,6 միլիոն դոլարի վարկային միջոցներ, ևս 400 հազար դոլար կկազմի բյուջետային ֆինանսավորումը։

ՀՀ կառավարության կողմից 2008 թվականի մարտի 27-ին հավանության արժանացած Ավագ դպրոցի համակարգի ստեղծման ռազմավարական ծրագրին համապատասխան, երկրում նախատեսվում է ավագ դպրոցների ստեղծում 11 ուղղություններով, մասնավորապես, ֆիզիկամաթեմատիկական, բնական, հումանիտար, արհեստագործական։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք:
13:35
18 Սեպտեմբերի 2017
Zuhair Murad-ը` Սամվել Կարապետյանի հարսի մասին. «Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է:
20:43
17 Սեպտեմբերի 2017
5 հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը:
19:38
17 Սեպտեմբերի 2017
Մեծ տարիքում հայր դառնալը վտանգավոր է սերունդների համար
Գիտնականներն ուսումնասիրել են տարիքային փոփոխությունների ազդեցությունը սերունդների վերարտադրողականության վրա։
18:17
17 Սեպտեմբերի 2017
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնոշոռով դիետայի օգնությամբ կարելի է հասնել հիանալի արդյունքի շատ կարճ ժամկետում։