483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բռնկված աղիքային ինֆեկցիայի դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել
13:29
07 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևան քաղաքի Նուբարաշեն թաղամասի բնակիչների` խմելու ջրից թունավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի ցուցումով՝ ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի հատկանիշներով (ապրանքների առք ու վաճառք, աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում, որոնք պատասխանատու չեն սպառողների առողջության կամ կյանքի անվտանգության պահանջների համար)։
 
Քրեական գործը հարուցելու վերաբերյալ որոշումը կայացվել է «Նորք ինֆեկցիոն» հիվանդանոցից ստացած ահազանգի հիման վրա՝ այն մասին, որ հունիսի 3-4-ը «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել տասնյակ հիվանդների։

Նյութերի ուսումնասիրությամբ, նախնական տվյալների համաձայն, պարզվել է, որ աղիքային ինֆեկցիայի պատճառ է հանդիսացել խմելու ջուրը: Մասնավորապես` Ազատ գետի վարարելու հետևանքով  2011թ. մայիսի 31-ի գիշերվանից սկսած չի գործել «Գառնի» պոմպակայանը, որի պատճառով ջրատարում ջրի ճնշումը նվազել է: Արդյունքում` Նուբարաշեն թաղամասի շենքերը ջրազրկվել են կամ էլ ունեցել են թույլ ճնշմամբ ջուր:

Բացի այդ, Նուբարաշեն թաղամասի երկու փողոցների հատման կետում հայտնաբերվել է վնասված հատված, որի պատճառով նշված փողոցի ջրամատակարարումը դադարեցվել է:

Հարուցված քրեական գործով իրականացվել են առաջնահերթ քննչական գործողություններ, առգրավվել է վնասված ջրատար խողովակաշարի նմուշներ: Քաղաքացիներից վերցվել են տարբեր ժամանակահատվածներում հավաքած ջրի նմուշներ և նշանակվել է սանիտարահիգիենիկ փորձաքննություն:

Բացի այդ, հիվանդանոց դիմած շուրջ 54 քաղաքացիների նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ներգրավվել են համապատասխան մասնագետներ, hարցաքննվել  է 44 մարդ: 

Նախաքննությունը շարունակվում է և փորձագիտական եզրակացությունները ստանալուց հետո կկայացվեն համապատասխան որոշումներ, որոնց մասին լրացուցիչ կիրազեկվի հանրությանը:

Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, հունիսի 3-ից մինչ օրս «Նորք ինֆեկցիոն» հիվանդանոց են տեղափոխել 57 հիվանդի, որոնցից 16-ը մեծահասակներ են և 41-ը՝ երեխաներ։ Երկուշաբթի ցերեկն արդեն 26 մարդ է դուրս գրվել։ Ինչպես հայտնեց ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը, լաբորատորիական անալիզների վերջնական պատասխանից հետո կարելի կլինի խոսել անհայտ ծագումով աղիքային հիվանդության մասին։

Ըստ նախնական վարկածի, բոլոր տուժածները թունավորվել են խմելու ջրից, սակայն նախնական լաբորատորիական տվյալները ջրամատակարարման չափանիշների խախտում չեն բացահայտել ։
Անալիզների վերջնական տվյալները հայտնի կդառնան երկուշաբթի երեկոյան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
10 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներին ձնաբուք է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
19:15
10 Դեկտեմբերի 2016
Մահացել է հայտնի ռեժիսոր Սերգեյ Միքայելյանը
94 տարեկանում Սանկտ Պետերբուրգում կյանքից հեռացել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Միքայելյանը:
22:09
09 Դեկտեմբերի 2016
LinkedIn–ը պաշտոնապես Microsoft-ին է պատկանում
Microsoft ընկերությունն ավարտել է 26,2 մլրդ դոլարով LinkedIn սոցիալական ցանցի գնման գործարքը:
15:35
09 Դեկտեմբերի 2016
Անակնկալ է սպասվում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցներին Երևանում
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը:
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։