484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+16
Եղանակը Երևանում
Հայ
Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի ներկայացուցչություններ կբացվեն Ռուսաստանի 12 քաղաքներում
16:41
06 Հունիսի 2011

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի (ՀՄԵԿ) պաշտոնական ներկայացուցչություններ կբացվեն Ռուսաստանի օրը՝ հունիսի 12-ին, Ռուսաստանի 11 շրջանների վարչական կենտրոններում և Մոսկվայում, հայտարարել է ՀՄԵԿ-ի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը Մոսկվայում հայ երիտասարդների հետ  ունեցած հանդիպման ընթացքում:

Նա նշել է, որ Ռուսաստանում տարածաշրջանային ներկայացուցչությունների բացումը կնպաստի երկու երկրների սուբյեկտներում բնակվող երիտասարդների միջև միջտարածաշրջանային երկխոսության զարգացմանը:

Նա տեղեկացրել է, որ Հայաստանի բոլոր մարզերում գործում են երիտասարդական կազմակերպության մասնաճյուղերը:

«Ռուսական մարզերում գործող ներկայացուցչությունները սերտ կապի մեջ են գտնվելու Հայաստանի մարզերում գործող ՀՄԵԿ-ի մասնաճյուղերի հետ», - մեջբերում է Նիկողոսյանի խոսքերը ՀՄԵԿ-ի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի մասնաճյուղերի առջև ևս ՌԴ մարզերի հայկական սփյուռքի ներկայացուցիչներին միավորելու խնդիր է դրված՝ հայկական մշակույթի հայոց լեզվի, սովորույթների և ավանդույթների պահպանման, տարածման և հանրաճանաչ դարձնելու նպատակով: Բոլոր կենտրոններում հայոց լեզվի անվճար դասընթացներ են գործելու:

Նիկողոսյանն առանձնահատուկ  նշեց Մոսկվայի ներկայացուցչության նշանակությունը, որը երկարաժամկետ հեռանկարում միություն ստեղծելու միջոցով նախկին ԽՍՀՄ երկրների երիտասարդական կազմակերպության համախմբման հնարավորություն կընձեռի:

Նա ավելացրեց, որ Ռուսաստանի մարզերում ՀՄԵԿ-ի մասնաճյուղերի բացման մասին որոշումը ընդունվել է ապրիլին Երևանում տեղի ունեցած միջտարածաշրջանային համագործակցության հայ-ռուսական առաջին համաժողովից հետո, որն անցկացվել է Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի հովանու ներքո:

Բացի Մոսկվայից, ՀՄԵԿ-ի ներկայացուցչություններ կբացվեն Սանկտ Պետերբուրգում, Յարոսլավլում, Վոլգոգրադում, Կրասնոդարում, Նիժնի Նովգորոդում, Դոնի Ռոստովում, Օրենբուրգում, Սամարայում, Ստավրոպոլում, Ուլյանովսկում, Վորոնեժում: Մինչև հունիսի վերջ ռուսական բոլոր ներկայացուցչությունները պետք է աշխատանքի տարեկան պլան ներկայացնեն:

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը ստեղծվել է 2008 թ.-ի ապրիլին:

Կենտրոնի առաջնահերթ խնդիրներից մեկը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդումն է, ինչպես նաև ընդհանուր պատմական հիշողության պահպանումն ու ակտուալ դարձնելը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։