484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
-1
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպայում ավելի վաղ հայտնաբերված աղիքային ցուպիկի վտանգավոր վարակը հասել է ԱՄՆ. ԱՀԿ
17:48
03 Հունիսի 2011

Escherichia coli (աղիքային ցուպիկ) մանրէի հազվագյուտ շտամի առաջացրած վտանգավոր աղիքային վարակը հայտնաբերվել է արդեն աշխարհի 12 երկրում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ուրբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած մամուլի հաղորդագրությանը։

E. сoli մանրէն, համաձայն ԱՀԿ տվյալների, հաճախ ներկա է մարդկանց և ջերմարյուն կենդանիների աղիներում։ Մանրէի շտամների մեծ մասն անվնաս է, բայց որոշ շտամներ, ինչպես էնթերոհեմորոգիական աղիքային ցուպիկը (EHEC), կարող են սննդային ծագման լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ և ուղեկցվել HUS հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշ անվանումով հայտնի բարդություններով։

Սկզբնական շրջանում վտանգավոր հիվանդությունն արձանագրվել է Գերմանիայի հյուսիսում։ Այն արդեն 17 մարդու կյանք է խլել ԳԴՀ-ում և մեկ մարդու կյանք՝ Շվեդիայում։

Վերջին տվյալներով, EHEC-ով կամ HUS-ով հիվանդների թիվը Գերմանիայում կազմում է մոտ 2 հազար մարդ։ Նմանատիպ հիվանդությունների դեպքեր են բացահայտվել Շվեդիայում՝ 43 հիվանդ, Դանիայում՝ 17 վարակակիր, Նիդեռլանդներում՝ 8, Մեծ Բրիտանիայում՝ յոթ և Ֆրանսիայում՝ վեց։ Աղիքային հիվանդությունով տառապող երկու մարդ դիմել են Ավստրիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի առողջապահական ծառայություններ։ Իսպանիայում, Չեխիայում և Նորվեգիայում մեկական հիվանդ է գրանցվել։

«Հիվանդացության բոլոր դեպքերը, բացառությամբ երկուսի, բացահայտվել են Գերմանիայի հյուսիսում ապրողների կամ այդ տարածաշրջան այցելածների մոտ»,- ասվում է ԱՀԿ հայտարարությունում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: