484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հասարակությունը պետք է օգնի Եկեղեցուն աղանդների դեմ պայքարում. գրող
16:50
03 Հունիսի 2011

Հայաստանի հոգևորականությունը, հանրությունը, իրավապահ մարմինները և ԶԼՄ-ները պետք է միավորվեն աղանդների դեմ պայքարում, հայտնեց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը։

«Աղանդներն ուղիղ սպառնալիք են երկրի ապագայի համար։ Աղանդավորները ոչ միայն պառակտում են բերում հայկական ընտանիքներում, այլ շատ հաճախ քանդում են դրանք, բայց, օրինակ, պատերազմի դեպքում զենք չեն վերցնի և չեն պաշտպանի հայրենիքը»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Ափինյանը։

Նա նշեց, որ Հայաստանում աղանդների աշխուժացումը պայմանավորված է հասարակությունում հայկական եկեղեցու գործունեության և հեղինակության թուլացմամբ։ Ափինյանի կարծիքով՝ դեպի աղանդները գրավող ևս մեկ գործոն կարելի է համարել երկրի սոցիալական բարդ վիճակը: Նա ավելացրեց, որ աղանդները սոցիալական օգնություն են առաջարկում՝ «հոգու փոխանակման դիմաց»։
Նա նաև անդրադարձավ Երևանի Սուրբ Երրորդության եկեղեցու տարածքում վերջերս տեղի ունեցած միջադեպին։

Մայիսի կեսերին «Եհովայի վկաներ» աղանդի հետևորդները եկեղեցու հովիվ Եսայի քահանա Արթենյանի՝ եկեղեցու տարածքում «հոգեորսությունը» դադարեցնելու պահանջին ի պատասխան հարձակվել են հոգևորականի վրա և սպառնացել։

Այս կապակցությամբ Ափինյանը կոչ արեց հասարակությանն ու ԶԼՄ-ներին ամեն կերպ պաշտպանել հոգևոր հովվին աղանդավորների դեմ պայքարում։ Նա համոզմունք հայտնեց, որ «վկաներին» օգնության են հասնում նրանց օտարերկրացի ընկերները, և նրանց պետք է արժանի հակահարված հասցնել։

Միության ղեկավարն ընդգծեց, որ աղանդների դեմ պետք է հատուկ մարտավարություն կիրառել։ «Երբ եկեղեցին «վեճի» է բռնվում աղանդավորների հետ, միշտ շահում է աղանդը։ Եկեղեցին չպետք է դառնա ագրեսիայի կրող, այլ պետք է փրկի մարդկանց հոգիները, բացատրելով, որ նրանք սխալ ճանապարհի վրա են»,- ասաց Ափինյանը։

Մասնագետների տվյալներով, Հայաստանի ավելի քան հարյուր հազար բնակիցներ այս կամ այն քայքայիչ աղանդների անդամներ են։ Ընդհանուր առմամբ, սկսած 90-ականներից և առայսօր Հայաստանում հաշվարկվում է Հայ Առաքելական Եկեղեցուց տարբերվող կառույցների գրեթե 350 հազար ներկայացուցիչ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։