484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում սուր աղիքային վարակի դեպքեր չեն նկատվում. Առողջապահության նախարարություն
15:06
03 Հունիսի 2011

Հայաստանում սուր աղիքային վարակի դեպքեր չեն նկատվում, հաղորդում են հանրապետության Առողջապահության նախարարության կայքում։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, վերջին օրերին Գերմանիայում արձանագրվել է ախտածին աղիքային ցուպիկով հարուցված սուր աղիքային վարակի 1534 դեպք, որից` 15-ը մահվան ելքով: Արձանագրված դեպքերից 470-ը եղել է հեմոռագիկ ուռեմիկ համախտանիշով, որից 9-ը` մահվան ելքով:

Հիվանդության դեպքերի 86%-ը արձանագրվել է 20 և բարձր տարիքով անձանց մոտ: Սույն աղիքային վարակն ընթանում է որովայնային ցավի և արյունային լուծի երևույթներով, իսկ հեմոռագիկ ուռեմիկ համախտանիշը` սուր երիկամային անբավարարությամբ, սակավարյունությամբ:
«Հայաստանի Հանրապետությունում վերը նշված հիվանդության առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է: ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացնում են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացումը և տարածումը կանխելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում բնակչությանը չգնել անհայտ ծագման, ոչ սահմանված վայրերում և առանց պատշաճ ջերմաստիճանային և հիգիենիկ պայմանների վաճառվող, հատկապես` արագ փչացող սննդամթերք, սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ և այլն) օգտագործելուց առաջ լավ լվանալ միայն հոսող խմելու ջրով (չօգտագործել առուների, գետերի ջրերը), հետևել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվացվել օճառով, հատկապես սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ։

Խորհուրդ է տրվում նաև սննդամթերքը պահել փակ տարաներում` ճանճերի աղտոտումը կանխարգելելու նպատակով և չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում, ոռոգման ջրանցքերում։

Բացի այդ, խորհուրդ է տրվում խմելու ջրի համային և գունային հատկությունների փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքերում այն օգտագործել միայն եռացնելուց հետո և անհապաղ ահազանգել ջրամատակարարման համակարգը սպասարկող և վերահսկող մարմիններին, ինչպես նաև ջրանջատումներից հետո ծորակից ջուրն օգտագործել որոշ ժամանակահատված հոսելուց հետո։

Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (լուծ, որովայնի շրջանում ցավ, տենդ, փսխում) առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: