484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Պոլիկլինիկաներն օրենքով չպահանջվող տեղեկանքներ չեն տրամադրի քաղաքացիներին
17:44
02 Հունիսի 2011

ՀՀ կառավարությունը հինգշաբթի որոշում է կայացրել, որի համաձայն, պոլիկլինիկաները քաղաքացիներին տեղեկանքներ չեն տրամադրի, որոնք անօրինաբար պահանջում են այս կամ այն կազմակերպությունները։

«Տվյալ փաստաթուղթը քաղաքական բովանդակություն ունի, որի շնորհիվ Հայաստանի քաղաքացիների կյանքը կթեթևանա, և նրանցից տարբեր տեղեկանքներ չեն պահանջի»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ըստ նրա, այսուհետ բոլոր պոլիկլինիկաներն ու առողջապահական հաստատությունները նման փաստաթղթեր պետք է չտրամադրեն, քանի որ դա դրամաշորթությամբ է ավարտվում։
Որպես օրինակ կառավարության ղեկավարը բերեց պոլիկլինիկաներից լողավազանների տնօրինության կողմից պահանջած տեղեկանքները։

«Աշխարհում նման բան չկա, դա խորհրդային ժամանակներից մնացած հին ավանդույթ է, որը դրամաշորթությամբ է վերջանում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ տեղեկանքը տրվում է առանց որևէ ստուգումների՝ որոշակի վճարման դիմաց։

«Մենք գերատեսչություններից նաև պահանջելու ենք, որ այսուհետ քաղաքացիներից նման տեղեկանքներ չպահանջեն»,- ասաց Սարգսյանը։

Միաժամանակ Առողջապահության նախարարությանը հանձնարարված է խիստ հսկողություն տանել, որպեսզի գործնականում նման դեպքեր չլինեն։

ՀՀ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանն իր կողմից պարզաբանեց, որ տվյալ որոշման նպատակն է հեշտացնել քաղաքացիների գործընթացը կրթական հաստատություններ ընդունվելու, աշխատանքի ընդունվելու, ինչպես նաև հանգստի կազմակերպություններում ներգրավվելու համար։
Այսպիսով, կառավարման պետական մարմիններին հանձնարարվում է համապատասխան փոփոխություններ մտցնել իրավական ակտերում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։
19:11
23 Ապրիլի 2017
Սպանախը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել
Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար:
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել: