486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայ իրավապաշտպանները մտահոգված են բանտերի գերբեռնվածությամբ և բուժօգնության որակով
15:16
02 Հունիսի 2011

Հայաստանի իրավապաշտպանները մտահոգված են բանտերի գերբեռնվածությամբ և բանտարկյալներին ոչ ժամանակին ցուցաբերվող բուժօգնության որակով: 

«Հայաստանում առկա է քրեակատարողական հիմնարկների բեռնվածության խնդիրը, մարդիկ այնտեղ ավելի մեծ թիվ են կազմում, քան սահմանված է նորմայով, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշման համաձայն, դա կոչվում է մարդու արժանապատվությունը նվաստացնող անմարդկային պայմանների ստեղծում»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, ՔԿՀ-ներում իրավիճակի վերահսկողության դիտորդական խմբի ղեկավար Արթուր Սաքունցը:

Մասնավորապես, նա հայտնեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն գերբեռնված է 200 մարդով, ինչի արդյունքում հիմնարկի բանտարկյալների ընդհանուր թիվը հասնում է 1200 մարդու, և, հենց բանտարկյալների հավաստմամբ, ստիպված են հերթով քնել:

Նա նշեց, որ բանտերի բեռնվածությունը հանգեցնում է նաև մահվան թվի աճի, քանի որ խցերը չեն օդափոխվում, և առողջական խնդիրներ են առաջանում: Սաքունցի խոսքով, եթե 2009 թվականին ՔԿՀ-ում մահացել է յոթ մարդ, ապա արդեն 2010 թվականին այդ ցուցանիշը հասել է 35 մարդու ողջ հանրապետությունում:

Նա կարծում է, որ որոշ մահերից կարելի էր խուսափել ժամանակին տրամադրած բուժօգնության դեպքում: Այս կապակցությամբ իրավապաշտպանը նշեց բանտարկյալների մահվան պատճառների պաշտոնական ներկայացման անհրաժեշտությունը ոչ միայն հարազատներին, այլ նաև հանրությանը:
«Սա նաև կոռուպցիայի ռիսկ է ստեղծում, քանի որ ռեսուրսների պակասը պարտադիր կոռուպցիա է ենթադրում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ բանտերի բեռնվածության հետևանքով բանտարկյալներ բախվում են արտաքին աշխարհի հետ շփման և հանգստի անցկացման խնդրին:

Սաքունցը նշեց նաև, որ դիտորդական խումբն Արդարադատության նախարարին է ներկայացրել մի շարք առաջարկներ: Դրանք, մասնավորապես, վերաբերում են պայմանական վաղաժամկետ ազատմանը: «Հանձնաժողովի որոշումն ազատման վերաբերյալ անհասկանալի են, խելամիտ տեսանկյունից անհիմն և կողմնակալության տարր են պարունակում»,- ասաց նա:

Հայաստանի արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանն ասաց, որ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրն առկա է, բայց չարժե այն չափազանցնել, հավելելով, որ բանտարկյալները բոլորովին էլ հերթով չեն քնում:

Նա նշեց նաև, որ արտաքին աշխարհի հետ շփման խնդիրն էլ գերբեռնվածության պատճառով կա, բայց Արմավիրում իրականացվում է նոր ՔԿՀ-ի կառուցումը, որը ֆինանսների բացակայության պատճառով դադարեցվել էր, բայց այժմ աշխատանքները վերսկսվել են:

«Դա թույլ կտա բեռնաթափել բանտերը, մասնավորապես, այնտեղ կպահվեն ցմահ բանտարկյալները (100 մարդ), բացի այդ, «Գորիս» ՔԿՀ-ն պետք է տեղափոխվի նոր շենք»,- ասաց Բաբայանը:

Նրա խոսքով, քրեակատարողական հաստատությունները համագործակցում են Առողջապահության նախարարության և Կարմիր Խաչի հետ, առավել ևս, որ բանտարկյալները բուժում են անցնում ոչ միայն «Բանտարկյալների հիվանդանոցում», այլ նաև քաղաքացիական հիվանդանոցներում: Բաբայանը նշեց, որ բանտարկյալների մահվան դեպքերի պատճառներն ամենատարբեր են, և կան ինքնասպանության դեպքեր, որոնց մասին հասարակայնությունը տեղեկացված չի եղել:

Վերջին տվյալների համաձայն, այժմ բանտերում են գտնվում 5100 դատապարտյալներ, նրանց թվում` 140 կին, 17 անչափահասներ, ևս 20 մարդ նախնական կալանքի փուլում են: Մինչև երեք տարեկան երեք երեխա ապրում են բանտարկյալ մայրերի հետ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։