478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+33
Եղանակը Երևանում
Հայ
Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքի ուղևորության ժամանակն էապես կրճատվել է
15:10
02 Հունիսի 2011

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքի ուղևորության ժամանակը այս ամառ էապես կրճատվելու է, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Այժմ Երևան-Բաթումի-Երևան գնացքի ուղևորները Հայաստանի մայրաքաղաքից կհասնեն Բաթումի 16 ժամ 37 րոպեում, իսկ Բաթումից Երևան՝ 16 ժամ 55 րոպեում:

Անցյալ տարի ֆիրմային գնացքը Երևանից Բաթումի հասնում էր 18 ժամում, իսկ Բաթումից Երևան՝ 18 ժամ 13 րոպեի ընթացքում:

«Ֆիրմային գնացքի ուղևորության ժամանակը հնարավոր է եղել կրճատել երկաթուղային գծերի և շարժակազմի թարմացման շնորհիվ»,- նշեցին ընկերությունից։

Երևան-Բաթումի-Երևան ամենօրյա ֆիրմային գնացքը կգործի հունիսի 15-ից: Երեքշաբթի և ուրբաթ օրերին կնշանակվի նաև Երևան-Բաթումի-Երևան լրացուցիչ գնացքը:

Այս տարի գնացքի տոմսերը կարելի է ձեռք բերել միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգի օգնությամբ: Այն թույլ է տալիս բացառել տոմսերի կրկնակի վաճառքի դեպքերը և խուսափել հերթերից: 

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԿԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:34
26 Հուլիսի 2017
«Ռուկի վվերխ» խմբի երևանյան համերգը չի կայանա
«Ռուկի վվերխ» ռուսական խմբի երևանյան համերգը չեղարկվել է։
10:25
26 Հուլիսի 2017
Հայկական ազգային խոհանոցը կներկայացվի միջազգային մրցույթի շրջանակում
Ռուս զինվորական խոհարարները կպատրաստեն հայկական, եգիպտական, հնդկական, ղազախական, տաջիկական և ուզբեկական ազգային կերակրատեսակներ։
21:05
25 Հուլիսի 2017
Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը
Վալենտինա Մատվիենկոն հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը։
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ:
18:38
25 Հուլիսի 2017
Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար
Ռուսաստանաբնակ  ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։
17:21
25 Հուլիսի 2017
Արջերը «զբոսնում են» Երևանի Ազատության հրապարակում (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին:
14:05
25 Հուլիսի 2017
Հայազգի դիզայները ստեղծել է հավաքածու` ոգեշնչված Փարաջանովի արվեստից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը տպավորվել է Երևանի Սերգեյ Փարաւջանովի տուն–թանգարան այցելուցունից։
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։
20:07
24 Հուլիսի 2017
Հայերենը հնչել է Օդեսայի առաջին գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսերին Օդեսայում անցկացվել է «Օդեսան կարդում է. Օդեսային կարդում են» առաջին գրական ֆլեշմոբը:
16:45
24 Հուլիսի 2017
Թուրքիայում Հայոց Ցեղասպանության մասին եզակի փաստաթուղթ է հրապարակվել (ՖՈՏՈ)
Հրապարակվել է իրաքյան Մոսուլ քաղաքում Հայոց Ցեղասպամության մասին եզակի փաստաթուղթ։  
15:22
24 Հուլիսի 2017
Շիրակում հայտնաբերել են ջրահեղձ եղած 36–ամյա քաղաքացու դին (ՖՈՏՈ)
Քիչ առաջ ջրափրկարարները Կառնուտի ջրամբարում հայտնաբերել են 36–ամյա քաղաքացու դին։
14:07
24 Հուլիսի 2017
«Սիրունիկ» Ջուլիա Ռոբերտսն աջակցել է Հենրիխ Մխիթարյանի թիմին (ՖՈՏՈ)
Հոլիվուդյան դերասանուհի և պրոդյուսեր Ջուլիա Ռոբերտսը սատարել է «Մանչեսթեր Յունայթեդին» մադրիդյան «Ռեալի» դեմ խաղում։