483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
«Երեխան պետք է ապրի ընտանիքում» իրազեկման արշավի ծրագիրը կմշակեն 2011թ.-ին Հայաստանում
15:28
01 Հունիսի 2011

«Երեխան պետք է ապրի ընտանիքում» իրազեկման արշավի շրջանակներում ծրագիրը կմշակվի 2011թ.-ին Հայաստանում, հայտնեց հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ Քրիստինա Ռոչելլան։

UNICEF-ի և Նորվեգիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ հայկական PR ասոցիացիան 2011թ.-ի հունվարից սկսել է «Երեխան պետք է ապրի ընտանիքում» UNICEF նախագծի PR արշավի իրականացումը։ Նախագծի նպատակը հետևյալն է՝ հասարակական կարծիքն ուղղել դեպի երեխաների սոցիալական պաշտպանության բարեփոխումների հիմնական գաղափարների հարմարեցումն ու, մասնավորապես, մանկատների «բեռնաթափման» ռազմավարությունը, ինչպես նաև «Երեխան իրավունք ունի ընտանիք ունենալ» և «Երեխան պետք է դաստիարակվի ընտանիքում» գաղափարների տարածումն ու առաջխաղացումը։

«Պետք է ասեմ, որ հարցը քննարկվել է Սոցիալական ապահովության հարցերի նախարարության հետ, և այժմ մենք փորձում ենք միջգերատեսչական խումբ ձևավորել, որը կմշակի այս ծրագիրը։ Ծրագրում քայլ առ քայլ կնշվեն բոլոր այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն»,- չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Ռոչելլան։

Ըստ նրա, կմատնանշվեն գործողությունների իրականացման ժամկետները, ինչպես նաև՝ թե ինչ  բարեփոխումներ պետք է անցկացվեն այդ ուղղությամբ սոցիալական հաստատություններում։ Նա նաև նշեց, որ ծրագրում  կնշվեն նաև անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալները։
UNICEF-ի տեղեկատվության և հաղորդակցության գծով ծրագրի ղեկավար Էմիլ Սահակյանն իր հերթին հայտնեց, որ UNICEF-ի կատարած ուսումնասիրությունների համաձայն, ապացուցվել է, որ մանկատանը հանրապետության պետբյուջեի կողմից հատկացված գումարն առավել մեծ է, քան կպահանջվեր այլընտրանքային որոշումների դեպքում (խնամակալություն, որդեգրում)։

Ըստ նրա, մանկատան մեկ սանի համար պետության կողմից հատկացված գումարի չափը տարեկան կազմում է շուրջ 3,8 հազար դոլար, իսկ խնամակալության դեպքում երեխային պահելու ծախսերը կկազմեին 2,8 հազար դոլար։ Սահակյանն ավելացրեց, որ նշված ծրագիրը թույլ կտա ճիշտ բաշխել ֆինանսական միջոցներն ու, ընդհանուր առմամբ, ապահովել երեխայի իրավունքները։

Ծրագրի շրջանակներում ենթադրվում է կլոր սեղանների և քննարկումների կազմակերպում՝ լրագրողների, փորձագետների, UNICEF ներկայացուցիչների և կառավարական կառույցների, հայտնի քաղաքական և մշակութային գործիչների մասնակցությամբ։ Նաև կստեղծվեն և կտեղադրվեն տեսահոլովակներ և վավերագրական ֆիլմեր, հաղորդաշար՝ ռադիոյով: Արդեն անցկացվել են ՅՈՒՆԻՍԵՖ մանկական կամերային լարային նվագախմբի համերգները։ ՀՀ մարզերում կկազմակերպվեն հեռուստահարցազրույցներ և թոք-շոուներ՝ հասարակական ճանաչում ունեցող առավել հայտնի և ազդեցիկ առաջնորդների հետ։ 
Նախագիծը կտևի վեց ամիս։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:09
09 Դեկտեմբերի 2016
LinkedIn–ը պաշտոնապես Microsoft-ին է պատկանում
Microsoft ընկերությունն ավարտել է 26,2 մլրդ դոլարով LinkedIn սոցիալական ցանցի գնման գործարքը:
15:35
09 Դեկտեմբերի 2016
Անակնկալ է սպասվում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցներին Երևանում
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը:
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։