481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Լոնդոնի յուրաքանչյուր վեցերորդ բնակիչը կարդալ չի կարողանում. հետազոտություն
14:00
01 Հունիսի 2011

Լոնդոնի մոտ մեկ միլիոն բնակիչներ դժվարությամբ են կարդում, իսկ բրիտանական մայրաքաղաքի յուրաքանչյուր չորրորդ երեխան, ավարտելով կրտսեր դպրոցը, անգրագետ է մնում, վկայում են հետազոտության տվյալները, որոնք երեքշաբթի ներկայացնում է Evening Standard լոնդոնյան երեկոյան թերթը:

Լոնդոնի ընկերությունների մինչև 40 տոկոսը հայտնում է, որ իրենց աշխատակիցները դժվարությամբ են գրում և կարդում, ինչը բացասաբար է անդրադառնում բիզնեսի վրա, նշում է ՌԻԱ Նովոստին: Ընդհանուր առմամբ, միայն Անգլիայում հասուն տարիքի բնակչության 5 տոկոսի գրագիտության մակարդակը մնում է 7-ամյա երեխայի մակարդակի վրա:

Հետազոտությունների ամփոփ տվյալները բացահայտվում են  հրապարակումների շարքով, որտեղ ներկայացվում է բնակչության զգալի մասի կրթական սարսափելի մակարդակը: Ճշգրիտ թվերը կհրապարակվեն Գրագիտության հարցերի ազգային վարչության (National Literacy Trust) կողմից հաջորդ ամսում:

Հարցումներից մեկը ցույց է տվել, որ Լոնդոնի յուրաքանչյուր երրորդ երեխան ընդհանրապես որևէ գիրք չունի, ընդ որում` երեխաների 85 տոկոսը համակարգչային ներդիր ունեն: Յուրաքանչյուր հինգերորդ աշակերտ տառապում է կրթական գործընթացի հետ կապված ինչ-որ խախտումով, օրինակ, դիսլեկսիայով /ընթերցանության անկարողություն/:
 
Հետազոտության ժամանակ կրտսեր դպրոցի ուսուցիչը պատմել է, թե ինչպես է խնդրել երեխաներին ցանկացած գիրք բերել դպրոց, և մի տղա բերել է խանութներից մեկի ապրանքային կատալոգը՝ ասելով, որ դա նրանց ընտանիքի միակ գիրքն է:

Լոնդոնի բազմաթիվ լավ դպրոցներ անգրագետ աշակերտներ են «արտադրում», և եթե յուրաքանչյուր չորրորդը դժվարությամբ է գրում և կարդում, ապա յուրաքանչյուր հինգերորդն առհասարակ կարդալ չգիտի:

Լոնդոնում մեծանում է կենցաղային սովորական իրավիճակներում «տարրական բառեր կարդալ չկարողացող» մի սերունդ, փաստում է թերթը: Սոցիոլոգների խոսքերով, այդպիսի մարդիկ վաղ թե ուշ սոցիալական նպաստի հույսին են մնում, նրանց մեծամասնությունն ամուսնալուծված են և չունեն լիարժեք ընտանիք, իսկ զգալի տոկոսն էլ հայտնվում է բանտում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:29
06 Դեկտեմբերի 2016
Ռյազանից ժամանած զույգի հայկական հարսանիքը Հայաստանում
«Ժաննա պոժենի» ծրագիրը հարսանեկան անակնկալ է պատրաստել ծնունդով Ռյազանից զույգի համար:
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։
14:23
05 Դեկտեմբերի 2016
ԱԺ խոսնակը չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը գրիպի պատճառով
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը երկուշաբթի խորհրդարանում հայտարարեց, որ չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը:
12:28
05 Դեկտեմբերի 2016
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական հեռուստաալիքի հանդիսատեսին աշխարհագրության իր գիտելիքներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին աշխարհագրության գիտելիքներով:
12:24
05 Դեկտեմբերի 2016
Սառցե տոն Երևանում. Կարապի լճի սահադաշտը կրկին իր դռներն է բացում այցելուների առաջ
Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-ից 22:00–ը:
11:20
05 Դեկտեմբերի 2016
Հայաստանում մինչև 22 աստիճան ցուրտ է սպասվում
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 5–6–ը օդի ջերմաստիճաը կնվազի 4–6 աստիճանով:
23:02
04 Դեկտեմբերի 2016
Շեքսպիրի 6-ամյա սիրահար Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է հանդիսատեսին «Ամենից լավը» նախագծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայազգի Ալեքսանդր Բեյլերյանը «Ամենից լավը» նախագծում ցուցադրել է Ուիլյամ Շեքսպիրի և տարբեր լեզուների իմացությունը:
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: