480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
0
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպայի աղիքային վարակը Հայաստանին չի սպառնում. Առողջապահության նախարարություն
13:34
31 Մայիսի 2011

Մի շարք եվրոպական երկրներում հայտնաբերված աղիքային ցուպիկի վարակը Հայաստանին չի սպառնում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Գերմանիայի հյուսիսում տվյալ պահին EHEC-ի՝ Escherichia coli մանրէի վտանգավոր վարակի 1,2 հազար դեպք է գրանցվել։ Միայն Համբուրգում վտանգավոր վարակը հայտնաբերվել է մոտ հինգ հարյուր մարդու մոտ։ Վերջին տվյալներով, վարակի զոհ են դարձել ևս 12 հոգի։ Գերմանիայի իշխանություններն ավելի վաղ հայտնել են, որ աղիքային ցուպիկի աղբյուրն Իսպանիայից ներկրված վարունգն է։

«Աղիքային վարակի դեպքերը Գերմանիայում, հավանաբար, տեղային բնույթ են կրում, և խոսել դրա տարածման հավանականության մասին Հայաստանում նույնիսկ չարժե»,- ասաց գործակալության զրուցակիցը։

Մինչդեռ շվեդ փորձագետների տվյալներով, մայիսի 30-ի դրությամբ Շվեդիայում հաշվարկվել է աղիքային ցուպիկով հիվանդ 39 մարդ, ովքեր, ենթադրվում է, որ վարակվել են Գերմանիայում։ Գերմանիայից բերված վարակի ևս 11 դեպք է գրանցվել Դանիայում։ Վարակված վարունգ է հայտնաբերվել նաև Նորվեգիայում։

Վարակն առաջացնում է Escherichia coli մանրէն (աղիքային ցուպիկ): Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով՝ այս մանրէն ավելի հաճախ լինում է մարդկանց և ջերմարյուն կենդանիների մոտ:

ԱՀԿ տվյալով՝ մանրէն մարդուն է փոխանցվում հիմնականում վարակված սննդի օգտագործման դեպքում՝ հում կամ անբավարար չափով ջերմային մշակում անցած մսամթերքի կամ հում կաթի միջոցով: Վարակի աղբյուր կարող է հանդիսանալ նաև ոչ բավարար ջերմային մշակում անցած բանջարեղենը: Մասնագետները խորհուրդ են տալիս ճաշ պատրաստելիս խստորեն հետևել հիգիենայի կանոններին և մանրակրկիտ լվանալ բանջարեղենը:

Այս մանրէի առաջացրած հիվանդության  ախտանշաններ են արյունոտ փորլուծը, ջերմը, սրտխառնոցը:

Հիվանդների մեծ մասն առողջանում է 10 օրվա ընթացքում, սակայն որոշ մարդկանց մոտ էլ, հատկապես նորածինների և տարեցների դեպքում հիվանդությունը կարող է բարդանալ ու վտանգավոր դառնալ կյանքի համար:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:29
06 Դեկտեմբերի 2016
Ռյազանից ժամանած զույգի հայկական հարսանիքը Հայաստանում
«Ժաննա պոժենի» ծրագիրը հարսանեկան անակնկալ է պատրաստել ծնունդով Ռյազանից զույգի համար:
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։
14:23
05 Դեկտեմբերի 2016
ԱԺ խոսնակը չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը գրիպի պատճառով
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը երկուշաբթի խորհրդարանում հայտարարեց, որ չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը:
12:28
05 Դեկտեմբերի 2016
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական հեռուստաալիքի հանդիսատեսին աշխարհագրության իր գիտելիքներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին աշխարհագրության գիտելիքներով:
12:24
05 Դեկտեմբերի 2016
Սառցե տոն Երևանում. Կարապի լճի սահադաշտը կրկին իր դռներն է բացում այցելուների առաջ
Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-ից 22:00–ը:
11:20
05 Դեկտեմբերի 2016
Հայաստանում մինչև 22 աստիճան ցուրտ է սպասվում
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 5–6–ը օդի ջերմաստիճաը կնվազի 4–6 աստիճանով:
23:02
04 Դեկտեմբերի 2016
Շեքսպիրի 6-ամյա սիրահար Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է հանդիսատեսին «Ամենից լավը» նախագծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայազգի Ալեքսանդր Բեյլերյանը «Ամենից լավը» նախագծում ցուցադրել է Ուիլյամ Շեքսպիրի և տարբեր լեզուների իմացությունը:
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: