483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
0
Եղանակը Երևանում
Հայ
«Մանկության Աշխարհ EXPO 2011» միջազգային ցուցահանդեսը կանցկացվի Երևանում
19:47
30 Մայիսի 2011

«Մանկության Աշխարհ EXPO  2011» հինգերորդ միջազգային ունիվերսալ ցուցահանդեսը, որը նվիրված է երեխաների պաշտպանությանը միջազգային օրվան, կանցկացվի 2011թ. հունիսի 4-6-ը, Երևանում «Մոսկվայի տանը»,  «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց միջոցառման կազմակերպիչ LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը։

«Ցուցահանդեսի հիմնական նպատակը տվյալ ոլորտի զարգացումն է, բարձրակարգ արտադրողների և մասնագետների ներգրավումը, երեխաների համար նախատեսված ապրանքների տեսականիով հայաստանյան շուկայի հարստացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 
  
Ծրագրվող միջոցառումներից են՝ մանկական ֆոտոմրցույթ, լավագույն նկարի մրցույթ, մանկական հագուստի ցուցադրություն, մանկական պարային ստուդիաների ելույթ, Հայաստանի տիկնիկային արվեստի միության ժամանցային ծրագիր։

Նախատեսված են նաև հետևյալ բաժինները՝ «Մանկական սնունդ» (նորածինների, հղիների և կերակրող մայրերի համար, չոր նախաճաշեր, հյութեր, քաղցրեղեն, պաղպաղակ), «Բժշկություն երեխաներին», «Ուսուցում և կրթություն» (զարգացնող և ուսուցանող մեթոդիկաներ և խաղեր,  կենտրոններ և սրահներ, ուսումնական ձեռնարկներ, գրքեր, համակարգչային խաղեր և ծրագրեր), «Ֆինանսական ծառայություններ երեխաներին» և «Մանկական հանգիստ և զբոսաշրջություն»։
 
«Մանկության Աշխարհ EXPO 2011» ցուցահանդեսում կներկայացվեն մանկական հագուստ, կոշկեղեն, ներքնազգեստ, աքսեսուարներ երեխաների և դեռահասների համար, տան, մանկապարտեզների, ուսումնական հաստատությունների կահույք, խաղալիքներ, կոնստրուկտորներ, ատրակցիոններ, ճոճանակներ, գրասենյակային և դպրոցական պարագաներ, մարզասարքեր, հեծանիվներ, սահնակներ, սայլակներ, հիգիենայի պարագաներ, ապրանքներ հղիների համար։

Ցուցահանդեսը կանցկացվի ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների)   միության պաշտոնական աջակցությամբ:  Ցուցահանդեսի մասնակիցներն են՝  առաջատար  արտադրողներ, մանկական ապրանքների և ծառայությունների ներկրողներ, ինչպես նաև արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ:

LOGOS EXPO Center-ն առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը գործում է 1999թ.-ից և առաջատար է համարվում արդյունաբերական, տեղական և միջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման գործում։

Օգտագործելով համաշխարհային ցուցահանդեսային բիզնեսի փորձն ու նվաճումները LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը ամեն տարի անցկացնում է մինչև 15 մասնագիտացված ցուցահանդեսներ : Այսպիսով 11 տարիների գործունեության ընթացքում ընկերության կողմից կազմակերպված տեղական և օտարերկրյա ցուցահանդեսների թիվը գերազանցել է 150-ը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
11:11
20 Մարտի 2017
Արցախում նախատեսում են զարգացնել արևային էներգետիկան
Արցախում շեշտադրում են արևային էներգետիկայի զարգացման կարևորությունը:
10:36
20 Մարտի 2017
Գարունը վերադառնում է Հայաստան
Օդերևութաբանները Հայաստանում եղանակի տաքացում են խոստանում: