478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայ երիտասարդությունն աշխուժացնում է պայքարն աղանդների դեմ
18:42
26 Մայիսի 2011

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների և երիտասարդական կազմակերպությունների հետ համատեղ մայիսի 27-ին ստորագրահավաք է սկսում Հայաստանում գործող աղանդավորական կազմակերպությունների գործունեության դեմ, հաղորդում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Մամուլի հաղորդագրության համաձայն, երիտասարդական կազմակերպությունները մտադիր են բաց նամակով դիմել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ 
«Երիտասարդությունը մտահոգված է հայկական պետության, Եկեղեցու և քաղաքացիների դեմ ուղղված աղանդավորական կազմակերպությունների քայքայիչ գործունեությամբ, և այդ պատճառով առաջարկում է համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել խնդրի կարգավորման նպատակով»,- ասվում է հիմնադրամի հայտարարությունում։

Երիտասարդության վրդովմունքի առիթ է ծառայել օրերս Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպը, երբ «Եհովայի վկաներ» աղանդի հետևորդները եկեղեցու հոգևոր հովիվ Եսայի քահանա Արթենյանի՝ «հոգեորսությունը» դադարեցնելու պահանջին ի պատասխան հարձակվել են հոգևորականի վրա տարբեր սպառնալիքներով։

Երիտասարդական կազմակերպություններն իրենց հայտարարությունում դատապարտել են աղանդավորների անամոթ վարքը և բռնության կիրառումը եկեղեցու ծառայողի նկատմամբ, քանի որ հոգևորականի նկատմամբ ոտնձգություններն ու վիրավորանքները վարկաբեկում են Հայկական եկեղեցին և նրա հետևորդներին։

Մասնագետների տվյալներով, Հայաստանի ավելի քան հարյուր հազար բնակիչներ այս կամ այն քայքայիչ աղանդների անդամներ են։ Ընդհանուր առմամբ, սկսած 90-ական թվականներից առայսօր Հայաստանում հաշվվում է Հայ Առաքելական Եկեղեցուց տարբերվող կառույցների գրեթե 350 հազար ներկայացուցիչ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք:
13:35
18 Սեպտեմբերի 2017
Zuhair Murad-ը` Սամվել Կարապետյանի հարսի մասին. «Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է:
20:43
17 Սեպտեմբերի 2017
5 հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը:
19:38
17 Սեպտեմբերի 2017
Մեծ տարիքում հայր դառնալը վտանգավոր է սերունդների համար
Գիտնականներն ուսումնասիրել են տարիքային փոփոխությունների ազդեցությունը սերունդների վերարտադրողականության վրա։
18:17
17 Սեպտեմբերի 2017
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնոշոռով դիետայի օգնությամբ կարելի է հասնել հիանալի արդյունքի շատ կարճ ժամկետում։