478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ճանապարհներն անցնելու կանոններին նվիրված ֆլեշ-մոբ կանցկացվի Երևանում մայիսի 27-ին
17:55
26 Մայիսի 2011

«Անցնում ենք ճանապարհները հետիոտնի համար նախատեսված անցումով» թեմայով ֆլեշ-մոբ կանցկացվի Երևանում մայիսի 27-ին, որը կոչ է անում ճիշտ օգտագործել հետիոտնի համար նախատեսված անցումները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին միջոցառման կազմակերպիչները:

«Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, այսօրվա դրությամբ մեր քաղաքացիները սկսել են ավելի հաճախ օգտվել անցումներից, սակայն գրեթե ուշադրություն չեն դարձնում լուսարձակներին, մասնավորապես՝ «կանաչ լույսին», որը լուրջ խնդիրներ է ստեղծում ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների համար», - նշվում է հաղորդագրության մեջ:

Միջոցառումը կմեկնարկի Երևանի կենտրոնում գտնվող «Կասկադի» մոտակայքում: Մասնակիցները կանցնեն Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյանի փողոց երթուղով: Ակցիան կավարտվի Սունդուկյանի անվան թատրոնի մոտ:

Ակցիայի մասնակիցները կկրեն «Կանաչ լույս» գրությամբ շապիկներ, նրանք, շղթա կազմած, փողոցները կանցնեն անցումներով կանաչ լույսի տակ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:10
23 Հուլիսի 2017
Հողաթափերը վնաս են առողջությանը. բժիշկներ
Օրթոպեդ Քրիստինա Լոնգը  պատմել է, թե հողաթափերի հաճախակի կրելն ինչ վնաս կարող է պատճառել:
19:49
23 Հուլիսի 2017
Քթի սև կետերից մեկընդմիշտ ազատվելու պարզ միջոցներ
Աշխարհում գրեթե չկա մարդ, ով երբևէ չի բախվել սև փոքր կետերի հետ, որոնք հայտնվում են դեմքին և հատկապես քթի շրջանում։
15:55
23 Հուլիսի 2017
Ինչպե՞ս ամռանը խուսափել վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից
Շոգ եղանակին նպաստավոր պայմաններ են ստեղծվում վարակիչ հիվանդություններ փոխանցողների բազմացման և արտաքին միջավայրում պահպանման համար:
14:15
23 Հուլիսի 2017
Գիտնականներ. դեպրեսիան ոչնչացնում է ուղեղի բջիջները
Էդինբուրգի համալսարանի գիտնականները լայնածավալ ուսումնասիրություն են անցկացրել, որին մասնակցել է ավելի քան երեք հազար մարդ:
11:00
23 Հուլիսի 2017
Շոգերը շարունակվում են. օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5–7 աստիճանով
Հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5–7 աստիճանով։
20:47
22 Հուլիսի 2017
Բրազիլացի վարսահարդարը հաճախորդների մազերը հարդարում է մուրճի և կացնի միջոցով (ՎԻԴԵՈ)
Բրազիլիայի Սեիլանդիա քաղաքի վարսահարդարն իր աշխատանքում օգտագործում է մուրճ և կացին։
18:01
22 Հուլիսի 2017
Նիհարում ենք արագ և հուսալի. 4 կգ 4 օրում
Ներկայացնում ենք դիետա, որի միջոցով հնարավոր է արագ և հուսալի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
11:27
22 Հուլիսի 2017
Հայերի 5 գյուտերը, որոնք փոխել են աշխարհը
Հայաստանն աշխարհին բազմաթիվ ազդեցիկ գիտնականներ է նվիրել։ Այդպիսի մարդիկ սովորաբար մեծ գաղափարներ, տեսություններ են ծնում, որոնք ընդունակ են մեկընդմիշտ փոխել աշխարհը։
20:10
21 Հուլիսի 2017
Երթևեկի փոփոխություն Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում (ՍԽԵՄԱ)
ՃՈ–ն տեղեկացնում է, որ հուլիսի 22–ից երթևեկը կփոխվի Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում:
16:28
21 Հուլիսի 2017
Ամենաախորժելի և յուրօրինակ հատապտղի փառատոն Հայաստանում
Սյունիքի մարզում հուլիսի 22–ին տեղի կունենա Ազնվամորու փառատոն։
23:31
20 Հուլիսի 2017
Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել
Linkin Park խմբի երգիչ Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել Լոս Անջելեսում:
19:20
20 Հուլիսի 2017
Լևոն Արոնյանի կինը շարունակում է ասմունքել հայերեն (ՎԻԴԵՈ)
Արիանա Կաոիլին արդեն երկրորդ անգամ զարմացնում է Facebook–ի օգտատերերին հայոց լեզվի և գրականության իմացությամբ։