486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի ժամանակակից մարդու կայացման համար. վարչապետ
15:20
26 Մայիսի 2011

Հայաստանի առջև պայմաններ ստեղծելու խնդիր է կանգնած՝ ժամանակակից մտածելակերպ ունեցող մարդու կայացման ազատության համար, հինգշաբթի ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության շենքում ավագ դասարանների մի խումբ աշակերտների համար կազմակերպված «վերջին դասի» ընթացքում:

«Այսօր ժամանակակից, զարգացած պետություն է համարվում այն պետությունը, որը «նոր գիտելիքներ է» թողարկում, և ՀՀ կառավարության առջև կանգնած է կրթական համակարգում բարեփոխումների իրականացման խնդիրը, քանի որ գիտելիքները, որոնք դուք ստանում եք դպրոցներում և բուհերում, շատ շուտ հնանում են», - ասաց Սարգսյանը:

«Վերջին դասին» ներկա էր Երևանի և Արարատի մարզի 9-11-րդ դասարանների շուրջ 60 աշակերտ:
Սարգսյանն ավելացրեց, որ ժամանակակից մարդու մոտ նոր գիտելիքները պետք է զուգակցվեն ինքնուրույն մտածելու ունակության հետ: «Ձեր ինտելեկտը ձեզ հնարավորություն կտա ապահովել պատշաճ կյանք և չբախվել կենցաղային խնդիրների հետ», - ասաց նա:

Կրթության հնարավորության հետ մեկտեղ վարչապետը նշեց նաև մի շարք այլ առաջնահերթ առանձնահատկություններ ժամանակակից աշխարհում, որոնց վրա հենվում էր կառավարությունը «Աշխարհընկալման միասնական համակարգի սկզբունքների» համաձայն պետական ծրագիրը մշակելիս:
«Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում: Մեկ կյանքի ընթացքում շատ փոփոխություններ ենք տեսնում, որոնք մեր պապերի ժամանակներում տեղի չէին ունենում նույնիսկ 100 տարվա ընթացքում, և փիլիսոփաները դա համարում են ժամանակակից աշխարհի կարևորագույն մարտահրավերը և հասարակության, և երկրի սոցիալտնտեսական կյանքի համար, քանի որ մարդիկ չեն հասցնում հարմարվել», - ասաց նա:

Վարչապետն ավելացրեց, որ թվում է, թե աշխարհը փոքրացել է, ժողովուրդների և պետությունների շփումն ավելի ինտենսիվ է դարձել: «Եթե 20-30 տարի առաջ մենք կարող էինք չիմանալ այլ երկրներում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ապա այժմ սահմանները բացվում են, ընդլայնվում են տնտեսական կապերը և ուժեղանում են փոխհարաբերությունները, օրինակ` Լիբիայում տեղի ունեցող բոլոր իրադարձություններն արտացոլվում են մեր տնտեսության վրա, նավթը թանկանում է և բարձրանում են բենզինի գները», - ասաց Սարգսյանը:

Կարևոր ասպեկտների թվում վարչապետը նշեց ազգային ինքնության հարցը: «Եթե նախորդ դարը հստակ սահմաններ ունեցող պետությունների դար էր, ապա այժմ որոշ պետություններ միանում են, իսկ մյուսները նախընտրում են պահպանել սեփական ազգային ինքնությունն ու չձուլվել», - ասաց նա:

Դասի վերջում վարչապետը պատասխանեց դպրոցականների հարցերին, որոնք հիմնականում կապված էին կրթական համակարգի, հայկական գրագետ խոսքի պահպանման միջոցների հետ: Աշակերտները հետաքրքրվեցին նաև, թե ի՞նչ է մտածում վարչապետը աշխատաշուկայում այս կամ այն մասնագիտության պահանջված լինելու կապակցությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:08
23 Հունվարի 2017
Տաշ Սարգսյանը կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի թոփ–մենեջմենթից
Արտաշես Սարգսյանը հունվարի վերջին կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի մարզական հեռարձակումների տնօրինության գլխավոր խմբագրի պաշտոնից։
10:55
23 Հունվարի 2017
Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանի տարածքին
Հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով։
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը: