478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
«Դպրոցական սնունդ» ծրագիրը 2013-2014 թթ.-ին կընդգրկի հայկական բոլոր դպրոցները
12:49
25 Մայիսի 2011

«Դպրոցական սնունդ» ծրագիրը նախատեսվում է տարածել հանրապետության ողջ տարածքով 2013-2014 թթ.-ին, չորեքշաբթի տեղեկացրեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) «Դպրոցական սնունդ» նախագիծն իրականացվում է Հայաստանում ՌԴ կառավարության դոնորական աջակցությամբ, որը կազմում է 8 մլն դոլար երեք տարվա ընթացքում:

Աշոտյանի խոսքով՝ ծրագիրը մեկնարկել է 2010 թ.-ի հոկտեմբերին Հայաստանի սահմանակից երկու մարզերում՝ Տավուշում և Գեղարքունիքում, սակայն հետագայում ծրագրի իրականացման աշխարհագրությունը կընդլայնվի:

«2013-2014թթ.-ին ծրագիրը կտարածվի հանրապետության բոլոր դպրոցների տարրական դասարաններում: Մենք պետք է ներգրավենք 50 հազար դպրոցական», - լրագրողներին ասաց նախարարը դպրոցական սննդի կազմակերպմանը նվիրված երկօրյա խորհրդաժողովի բացումից առաջ:
Նա կարևորեց կառավարության կողմից այս ծրագրի շարունակության ապահովումը: «Թերսնված երեխան չի կարող ամբողջովին յուրացնել դպրոցական ծրագիրը», - նշեց Աշոտյանը:

Նախարարն ասաց, որ ծրագիրը հետագայում լրացուցիչ ֆինանսավորում և կազմակերպչական աշխատանքներ կպահանջի և ընդգծեց դրա սոցիալական կարևորությունը: Նրա խոսքով՝ 2013թ.-ին ծրագրի հիման վրա նախատեսվում է ազգային պլատֆորմ մշակել:

Նա ավելացրեց, որ չորեքշաբթի մեկնարկող երկօրյա համաժողովի շրջանակներում դպրոցական սննդի ոլորտում ունեցած փորձով կկիսվեն ՌԴ-ից և Իսրայելից ժամանած մասնագետները:
Համաժողովի բացման ժամանակ WFP տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմին (Daly Belgasmi) նշեց, որ դպրոցական սննդի կազմակերպման նմանատիպ փորձ է կիրառվում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հնդկաստանը, Ճապոնիան, Բրազիլիան:

Նա բարձր գնահատեց այս նախաձեռնությունում Հայաստանի կառավարության ակտիվությունն ու պատրաստակամությունը ծրագրի իրագործման հարցում աջակցություն ցուցաբերելու հարցում: Բելգասմին ավելացրեց, որ հետագայում նրան կարող են միանալ նաև ՄԱԿ-ի այլ կառույցները:

Ծրագրի շրջանակներում դպրոցական սննդով կապահովվեն Հայաստանի վեց մարզերի (որոնք առավել խոցելի են պարենային անվտանգության տեսակետից) 700 դպրոցների տարրական դասարանների շուրջ 50 հազար դպրոցականներ: Ծրագիրը ներառում է երեք բաղկացուցիչ՝ գյուղատնտեսական (պարենի տեղական արտադրողներին խրախուսելու նպատակով), առողջապահական և կրթական:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
25 Հուլիսի 2017
Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը
Վալենտինա Մատվիենկոն հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը։
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ:
18:38
25 Հուլիսի 2017
Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար
Ռուսաստանաբնակ  ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։
17:21
25 Հուլիսի 2017
Արջերը «զբոսնում են» Երևանի Ազատության հրապարակում (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին:
14:05
25 Հուլիսի 2017
Հայազգի դիզայները ստեղծել է հավաքածու` ոգեշնչված Փարաջանովի արվեստից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը տպավորվել է Երևանի Սերգեյ Փարաւջանովի տուն–թանգարան այցելուցունից։
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։
20:07
24 Հուլիսի 2017
Հայերենը հնչել է Օդեսայի առաջին գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսերին Օդեսայում անցկացվել է «Օդեսան կարդում է. Օդեսային կարդում են» առաջին գրական ֆլեշմոբը:
16:45
24 Հուլիսի 2017
Թուրքիայում Հայոց Ցեղասպանության մասին եզակի փաստաթուղթ է հրապարակվել (ՖՈՏՈ)
Հրապարակվել է իրաքյան Մոսուլ քաղաքում Հայոց Ցեղասպամության մասին եզակի փաստաթուղթ։  
15:22
24 Հուլիսի 2017
Շիրակում հայտնաբերել են ջրահեղձ եղած 36–ամյա քաղաքացու դին (ՖՈՏՈ)
Քիչ առաջ ջրափրկարարները Կառնուտի ջրամբարում հայտնաբերել են 36–ամյա քաղաքացու դին։
14:07
24 Հուլիսի 2017
«Սիրունիկ» Ջուլիա Ռոբերտսն աջակցել է Հենրիխ Մխիթարյանի թիմին (ՖՈՏՈ)
Հոլիվուդյան դերասանուհի և պրոդյուսեր Ջուլիա Ռոբերտսը սատարել է «Մանչեսթեր Յունայթեդին» մադրիդյան «Ռեալի» դեմ խաղում։
13:53
24 Հուլիսի 2017
Հայ դպրոցականները ևս 6 մեդալ են նվաճել դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում
Շարունակվում են Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաները:
12:42
24 Հուլիսի 2017
Սուրենյան. Երևանին ջերմային ալիք կպատի
Գագիկ Սուրենյանը զգուշացրել է մոտեցող ջերմային ալիքի մասին։