485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Գերմանուհին ցանկանում է շնորհակալություն հայտնել հայկական պատվիրակության անդամներին թանկարժեք մատանին գտնելու համար
12:06
25 Մայիսի 2011

Գերմանացի փաստաբան դոկտոր Ֆոլքեր Շրաթցլզեերի տիկինը՝ Ռոզվիթան, ցանկանում է շնորհակալություն հայտնել «Եվրատեսիլ 2011» մրցույթի հայկական պատվիրակության անդամներին, ովքեր Դյուսելդորֆի հյուրանոցում գտել են նրան պատկանող մատանին, որը  20 հազար եվրո արժե, հաղորդում է «Ժողովուրդ» թերթը:

«Մեկնելու օրը, երբ հայկական պատվիրակության անդամները հավաքված են եղել Դյուսելդորֆի հինգաստղանի հյուրանոցի առաջին հարկում, երգչուհի Քրիստինե Պեպելյանն ու դիզայներ Արևիկ Սիմոնյանը մոտեցել են զուգարանի լվացարանին և նկատել սպիտակ ոսկուց ադամանդներով մատանի, որը թողել են հյուրանոցի ընդունարանում», - գրում է թերթը:

Հետագայում պարզվել է, որ զարդի տիրուհին Գերմանիայում հայտնի փաստաբանի տիկին Ռոզվիթա Շրաթցլզեերն է:

Ինչպես հայտնում են գերմանական թերթերը, տիկին Շրաթցլզեերը մոռացել է ժառանգությամբ իրեն հասած մատանին հյուրանոցում մկրտության տոնակատարությունից հետո և միայն տուն վերադառնալու ճանապարհին է հայտնաբերել, որ մատանին չկա:

«Տիկին Ռոզվիթան ցանկություն է հայտնել գտնել ազնիվ հայուհիներին և կարգին պարգևավճարով շնորհակալություն հայտնել, քանի որ նրանք կարող էին մատանին գտնել, բայց չվերադարձնել», - նշում է հայկական թերթը:

Էմմին Դյուսելդորֆում կայացած առաջին կիսաեզրափակչի արդյունքում դուրս չի եղել եզրափակիչ: Վեց տարվա մեջ առաջին անգամ Հայաստանը չի ներկայանա եզրափակչում:

Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին 2006թ.-ից։ 2008թ.-ին հայ կատարող Սիրուշոն Եվրատեսիլում չորրորդ տեղը զբաղեցրեց՝ գերազանցելով իր երկրի նախկին ներկայացուցիչների՝ Անդրեի (2006) և Հայկոյի (2007) արդյունքները, ովքեր ութերորդ տեղն էին զբաղեցրել նախկին մրցույթներում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։