482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը Թուրքիային և Ադրբեջանին հրավիրել է մասնակցել Բոլոնյան գործընթացի շրջանակներում անցկացվող միջոցառումներին
12:18
24 Մայիսի 2011

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրավեր-նամակներ է ուղարկել Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին՝ մասնակցելու երկու միջոցառումների, որոնք կանցկացվեն ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում Բոլոնյան գործընթացում Հայաստանում համանախագահության շրջանակում։

«Աշոտյանը հրավեր է ուղղել Բոլոնյան գործընթացի մասնակից երկրների նախարարներին, այդ թվում՝ Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի նախագահին և Ադրբեջանի կրթության նախարարին»,- հաղորդում է ՀՀ ԿԳ նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանը և Լեհաստանը 2011 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը  համանախագահելու են Բոլոնյան գործընթացը, ինչի առիթով հայկական կողմը մտադիր է մի շարք միջոցառումներ անցկացնել։
Մասնավորապես, հուլիսի 3-10-ը նախատեսվում է կազմակերպել Միջազգային ուսանողական ամառային դպրոց, որի նպատակն է համախմբել Հայաստանի  և Բոլոնիայի անդամ երկրների ուսանողներին և քննարկել Բոլոնիայի գործընթացին առնչվող մի շարք կարևոր հարցեր:

Բացի այդ, սեպտեմբերի 8-9-ը նախատեսվում է անցկացնել միջազգային համաժողով` նվիրված բարձրագույն կրթության ֆինանսավորման խնդիրներին:

Հայաստանը միացել է Բոլոնյան կոնվենցիային 2005 թվականին՝  բուհական և հետբուհական կրթությունը կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու պարտավորություն ստանձնելով։ Ներկայում Բոլոնյան գործընթացին մասնակցում են աշխարհի 45 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։

2006 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է Բոլոնյան կոնվենցիայի սկզբունքների իրագործման ժամանակացույցը բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում։
Երկրում արդեն աշխատանքներ են տարվում հավաստագրման ազգային համակարգի մշակման, բուհական մասնագիտությունների նոր ցուցակի հաստատման և բակալավրերի ու մագիստրոսների ուսուցման մոդելի մշակման, կրեդիտային համակարգի ներդրման նպատակով ուսումնական պլանի և ծրագրերի վերանայման, բյուջետային նոր սխեմաների և ֆինանսական կառավարման մոդելների  մշակման, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում հետազոտական աշխատանքների խթանման ուղղությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։
13:14
07 Դեկտեմբերի 2016
Շոումեն Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում հայկական խոհանոցի ռեստորան կբացի
Ռուս ճանաչված շոումեն, դերասան և հաղորդավար Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում բացում է Eshak ռեստորանը, որի ճաշացանկում կան հայկական խոհանոցի ճաշատեսակներ:
12:33
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հայ պատգամավորները չորեքշաբթի Ազգային ժողովի նիստին մեկ րոպե լռութամբ հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
10:42
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԻՆ-ը նոր տվյալներ է ներկայացրել Լարսի անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ
Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
20:48
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 6-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
20:34
06 Դեկտեմբերի 2016
6–ամյա Սաշա Բեյլերյանը շարունակում է նվաճել Ռուսաստանի Առաջին ալիքի հանդիսատեսի սրտերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
6–ամյա Ալեքսանդր Բեյլերյանը, ով ցնցել է ողջ երկիրն իր ֆենոմենալ հիշողությամբ, խոստովանել է, որ ամենից շատ սիրում է Ջո Դասենի «Champs Elysées» հիթը, Վլադիմիր Վիսոցկու մենախոսություններն ու կորեական երգերը։
19:03
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում խստացվում է կոսմետիկ միջոցների վերահսկողությունը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը երեքշաբթի հանդիպում է կազմակերպել կոսմետիկա և օծանելիք արտադրողների և ներկրողների հետ։
00:29
06 Դեկտեմբերի 2016
Ռյազանից ժամանած զույգի հայկական հարսանիքը Հայաստանում
«Ժաննա պոժենի» ծրագիրը հարսանեկան անակնկալ է պատրաստել ծնունդով Ռյազանից զույգի համար:
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։