478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+23
Եղանակը Երևանում
Հայ
Դեսպանը Ժյուլ Վեռնի պատմվածքներից մեկն է ընթերցել հայ պատանիների ու աղջիկների համար
17:15
20 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը ուրբաթ 13-14 տարեկան հայ երեխաների համար Ժյուլ Վեռնի «Ուղևորություն դեպի երկրի կենտրոն» ստեղծագործությունն ընթերցել է բնագրով, ինչից հետո նրանք քննարկել են պատմվածքը:

Դեռահասների հետ դեսպանի հանդիպումը տեղի է ունեցել Խնկո-Ապոր հանրապետական մանկական գրադարանում «Գրական գիշեր» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է EUNIC-ի (ԵՄ-ի ազգային մշակութային կենտրոնների միություն) չեխական կենտրոնների աջակցությամբ:

Ինչպես ուրբաթ լրագրողներին ասաց դեսպան Լոնսդեյլը, այսօրվա Գրական ժամի նպատակն է ծանոթացնել երեխաներին եվրոպական գրականության հետ: «Այսօր ես երեխաների համար ընթերցեցի Ժյուլ Վեռնի պատմվածքը, քանի որ նրա ստեղծագործությունները շատ մատչելի են և հետաքրքիր երեխաների համար...Այն իսկական եվրոպական պատմվածք է, որը պատմում է դեպի Իսլանդիա գերմանացի տղայի ճանապարհորդության մասին», - ասաց դեսպանն՝ ավելացնելով, որ մի քանի անգլերեն գրքեր կնվիրի գրադարանին:

Լոնսդեյլը նշեց, որ նախագիծն այս միջոցառումով չի ավարտվի, մայիսի 21-ին այն կշարունակվի Գաֆեսճյան արվեստների կենտրոնում, որտեղ երիտասարդ ընթերցողների հետ կհանդիպեն Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցները: Երեխաները հնարավորություն կստանան իրենց տպավորությունները հանձնել թղթին, որոնք կնվիրեն Գաֆեսճյան  կենտրոնին:

Ինչպես նշեց դեսպանը, հայկական հասարակությունը սիրում է ընթերցել և ծանոթ է արտասահմանյան գրականությանը, այդ պատճառով ծրագրի անցկացման վայր են ընտրվել գրադարանները: «Կարծում եմ, որ երեխաների համար ընթերցանությունը դաստիարակության անբաժանելի մասն է, և մեր միջոցառումները դրական ազդեցություն կունենան նրանց զարգացման վրա», - ընդգծեց Լոնսդեյլն՝ ավելացնելով, որ մանուկ հասակում իր սիրած ստեղծագործությունը Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադե ֆաբրիկան» ստեղծագործությունն էր:

Այս տարի «Գրական գիշեր» միջոցառումն անցկացվում է եվրոպական 15 քաղաքներում, այդ թվում նաև Երևանում, որոնք համախմբվել են ընդհանուր գաղափարի շուրջ՝ ծանոթացնել տեղի բնակչությանը եվրոպական գրականությանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:26
27 Հուլիսի 2017
Երևանում կանցկացվի առաջին Food Fest–ը
Food Fest սննդի փառատոնն առաջին անգամ կանցկացվի Երևանում:
17:58
27 Հուլիսի 2017
Ջորջ Քլունիի դեմքն ամենագեղեցիկն է ճանաչվել հայտնի տղամարդկանց շարքում
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի դեմքը ճանաչվել է աշխարհում ամենագեղեցիկը հայտնի տղամարդկանց շարքում։
12:34
26 Հուլիսի 2017
«Ռուկի վվերխ» խմբի երևանյան համերգը չի կայանա
«Ռուկի վվերխ» ռուսական խմբի երևանյան համերգը չեղարկվել է։
10:25
26 Հուլիսի 2017
Հայկական ազգային խոհանոցը կներկայացվի միջազգային մրցույթի շրջանակում
Ռուս զինվորական խոհարարները կպատրաստեն հայկական, եգիպտական, հնդկական, ղազախական, տաջիկական և ուզբեկական ազգային կերակրատեսակներ։
21:05
25 Հուլիսի 2017
Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը
Վալենտինա Մատվիենկոն հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը։
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ:
18:38
25 Հուլիսի 2017
Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար
Ռուսաստանաբնակ  ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։
17:21
25 Հուլիսի 2017
Արջերը «զբոսնում են» Երևանի Ազատության հրապարակում (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին:
14:05
25 Հուլիսի 2017
Հայազգի դիզայները ստեղծել է հավաքածու` ոգեշնչված Փարաջանովի արվեստից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը տպավորվել է Երևանի Սերգեյ Փարաւջանովի տուն–թանգարան այցելուցունից։
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։
20:07
24 Հուլիսի 2017
Հայերենը հնչել է Օդեսայի առաջին գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսերին Օդեսայում անցկացվել է «Օդեսան կարդում է. Օդեսային կարդում են» առաջին գրական ֆլեշմոբը:
16:45
24 Հուլիսի 2017
Թուրքիայում Հայոց Ցեղասպանության մասին եզակի փաստաթուղթ է հրապարակվել (ՖՈՏՈ)
Հրապարակվել է իրաքյան Մոսուլ քաղաքում Հայոց Ցեղասպամության մասին եզակի փաստաթուղթ։