482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
114-ամյա բրազիլուհին Երկրի ամենաերկարակյաց բնակիչն է ճանաչվել
11:26
19 Մայիսի 2011

Գինեսի ռեկորդների գիրքը 114-ամյա բրազիլուհուն Երկրի ամենատարեց բնակիչն է ճանաչել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ռեկորդների գրքի կայքին։

Հատուկ փորձաքննությունը հաստատել է Մինաս Ժերայս բրազիլական հարավարևելյան նահանգի բնակիչ Մարիա Գոմես Վալենտինի ծննդյան տարեթվի իսկությունը՝ 1896 թվականի հուլիսի 9։ Փորձաքննության պահին 114 տարի և 313 օր արդյունքով նա գերազանցել է նախորդ ռեկորդակիր ամերիկուհի Բեսս Կուպերին և պաշտոնապես ճանաչվել է Երկրի ամենատարեց մարդը։

Մարիա Գոմես Վալենտինն իր ողջ կյանքն ապրել է Մինաս Ժերայս նահանգի Կարանգոլա փոքրիկ քաղաքում, որտեղ և ծնվել է։ Նա ունի մեկ որդի, չորս թոռ, յոթ ծոռ, ովքեր իրենց հերթին հինգ երեխաներ ունեն։ Հարազատների խոսքերով, նա կարող էր ժառանգել երկարակեցության գենն իր հորից, ով ապրել է մինչև 100 տարեկան։

Գինեսի Գիրքը Մարիա Վալենտինի տարիքը տպավորիչ է համարում, քանի որ նա ծնվել է «դեռևս Վիկտորիա թագուհու իշխանության ժամանակ և նախքան «Ֆորդ» ընկերության հիմնադրումը»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։
13:14
07 Դեկտեմբերի 2016
Շոումեն Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում հայկական խոհանոցի ռեստորան կբացի
Ռուս ճանաչված շոումեն, դերասան և հաղորդավար Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում բացում է Eshak ռեստորանը, որի ճաշացանկում կան հայկական խոհանոցի ճաշատեսակներ:
12:33
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հայ պատգամավորները չորեքշաբթի Ազգային ժողովի նիստին մեկ րոպե լռութամբ հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
10:42
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԻՆ-ը նոր տվյալներ է ներկայացրել Լարսի անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ
Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
20:48
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 6-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
20:34
06 Դեկտեմբերի 2016
6–ամյա Սաշա Բեյլերյանը շարունակում է նվաճել Ռուսաստանի Առաջին ալիքի հանդիսատեսի սրտերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
6–ամյա Ալեքսանդր Բեյլերյանը, ով ցնցել է ողջ երկիրն իր ֆենոմենալ հիշողությամբ, խոստովանել է, որ ամենից շատ սիրում է Ջո Դասենի «Champs Elysées» հիթը, Վլադիմիր Վիսոցկու մենախոսություններն ու կորեական երգերը։
19:03
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում խստացվում է կոսմետիկ միջոցների վերահսկողությունը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը երեքշաբթի հանդիպում է կազմակերպել կոսմետիկա և օծանելիք արտադրողների և ներկրողների հետ։