484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Փախստականների խնդիրը Հայաստանում կարելի է լուծել միայն միջազգային համագործակցության միջոցով
14:58
17 Մայիսի 2011

Ադրբեջանի փախստականների բնակարանային ապահովման խնդիրը Հայաստանում կարելի է լուծել միայն միջազգային համագործակցության միջոցով, ասաց փախստականների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշն Ադրբեջանի փախստականների խնդիրներին նվիրված համաժողովի ընթացքում, որն անցկացվեց երեքշաբթի Երևանում։

«Բազմաթիվ փախստականներ արդեն 23 տարի ապրում են անընդունելի պայմաններում։ Կան մարդիկ, ովքեր մշտական ծածկի կարիք ունեն։ Կյանքի ցածր և միջին մակարդակով երկրների համար նման մարտահրավերը շատ լուրջ է՝ այն առանց միջազգային հանրության օգնության հաղթահարելու համար»,- ասաց ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարը։

Նրա խոսքով՝ փախստականների խնդրի լուծումն անպայման պետք է ընդգրկվի Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի օրակարգում։ «ՄԱԿ-ը պատրաստ է Հայաստանին օժանդակություն ցուցաբերել այդ հարցում»,- ընդգծեց Գուտերեշը։

Ադրբեջանի կողմից 1988-1992 թվականներին անցկացված էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում ավելի քան կես միլիոն հայեր ստիպված են եղել լքել իրենց տները, նրանցից 360 հազար հայեր ապաստան են գտել Հայաստանում:

Համաժողովին մասնակցում են փախստականների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը, Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, Հայաստանի կառավարության և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։