486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի փախստականներին ծածկով ապահովելու խնդիրը մնում է ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում. նախագահ
14:44
17 Մայիսի 2011

Ադրբեջանի փախստականներին բնակարանով ապահովելու խնդիրն առաջվա պես մնում է Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, ասվում է հայկական պետության ղեկավար Սերժ Սարգսյանի՝ Ադրբեջանի փախստականների խնդիրներին նվիրված համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։ 

«Ադրբեջանի կողմից 1988-1992 թվականներին անցկացված էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում ավելի քան կես միլիոն հայեր ստիպված են եղել լքել իրենց տները, նրանցից 360 հազար հայեր ապաստան են գտել Հայաստանում»,- նշվում է նախագահի ուղերձում։

Ըստ նրա, 2004 թվականին Հայաստանի կառավարությունը հաստատել է 3500 առավել կարիքավոր ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը, և, սկսած 2005 թվականից, Հայաստանի պետբյուջեում ամրագրվում է այդ նպատակներին հատկացվող գումարը։

«Ցավոք, գլոբալ տնտեսական ճգնաժամի պատճառով ոչ 2010 թվականին, ոչ 2011 թվականին մեզ չհաջողվեց բյուջետային միջոցներ հատկացնել այդ խնդրի լուծման համար։ Եվ 1175 ընտանիքներ դեռ սպասում են իրենց ժամին»,- ասաց նախագահը։

Սարգսյանն ընդգծեց, որ վերջին 20 տարիների ընթացքում հայկական կառավարության ջանքերին միացան նաև միջազգային կառույցներն ու հանրությունը։

«Միջազգային հանրության հատկացրած միջոցներով փախստականների համար կառուցվել են մոտ 6 հազար բնակարաններ և տներ։ Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ով աջակցեց մեզ»,- նշեց պետության ղեկավարը։
Համաժողովին մասնակցում են փախստականների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը, Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, Հայաստանի կառավարության և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը: