484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Սևանա լճի մերձափնյա տարածքը կմաքրվի մինչև հանգստյան սեզոնը. նախարար
10:36
17 Մայիսի 2011

Սևանա լճի մերձափնյա հատվածի մաքրման աշխատանքները ծրագրվում է ավարտել մինչև լողափային սեզոնի սկիզբը, երկուշաբթի հայտարարեց Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։

Սևանի մակարդակի աննախադեպ 78 սմ բարձրացում է արձանագրվել 2010 թվականին՝ այն հասել է 1901,1 մետրի, ինչը հանգեցրել է մերձափնյա ճանապարհների, շինությունների, ծառերի ջրի տակ անցնելուն։
«Լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրի տակ են անցել բազմաթիվ շինություններ, ծառեր, ինչպես նաև կոճղեր և մացառներ, որոնք, սկսած 2010 թվականի հոկտեմբերից, մաքրվում են հատուկ սարքավորումներով»,- ասաց Հարությունյանը 2010 թվականի պետբյուջեի կատարման հաշվետվության խորհրդարանական լսումների ընթացքում։

Ըստ նրա, մերձափնյա գոտու մաքրման աշխատանքները սկսվել են Լճաշեն գյուղից, և մինչև լողափի սեզոնը ծրագրվում է ամբողջությամբ մաքրել Սևանի թերակղզուն հարող տարածքը, որն առավել գրավիչ է բնակչության համար հանգստի սեզոնին։

Ինչպես նշեց նախարարը, նախատեսվում է մաքրել 284 հա տարածք, տեխնիկան բավական արդյունավետ է աշխատում, և աշխատանքները չեն դադարեցվել մեկ օրով նույնիսկ ձմռանը։


Հարությունյանը նշեց նաև, որ հատակի մաքրմանը զուգահեռ իրականացվում են նաև այն շինությունների ապամոնտաժման աշխատանքները, որոնք ջրի տակ էին անցել լճի մակարդակի բարձրացումից հետո։
«Ջրի տակ են անցել 1760 շինություններ, որոնց թվում են նաև ապամոնտաժման ենթակա պետական շինություններ։ Դրանցից 1,3 հազարը ժամանակավոր շինություններ են, որոնք կարելի է ապամոնտաժել և տեղափոխել մեկ այլ գոտի»,- ասաց նախարարը։

Նա ասաց, որ նախարարությանը պատկանող շինությունների մի մասն արդեն ապամոնտաժվել է սեփական միջոցներով, մնացած շինությունների ապամոնտաժման հարցը կլուծվի անհատական կարգով՝ կամ սեփականատիրոջ միջոցներով, կամ պետական միջոցներով։

Սևանա լիճը Կովկասի ամենախոշոր բարձր լեռնային լճերից մեկն է։ Գտնվում է 1900 մ բարձրության վրա, ունի 1240 քառակուսի կմ մակերես, խորությունը հասնում է մինչև 83 մետրի։ Սևանա լիճ է հոսում 28 գետ, նրանից է սկիզբ առնում Հրազդան գետը (Արաքսի վտակը)։

Սևանա լիճը  խմելու ջրի միակ խոշոր երաշխավորված աղբյուրն է Հայաստանում և խոշորագույնը ողջ Կովկասում, ինչի պատճառով վաղուց հարց էր դրվել լճի ջրային պաշարների արդյունավետ օգտագործման մասին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: