484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը երեխաների սեփական դաստիարակության ծրագրի կարիք ունի. հոգեբան
17:23
16 Մայիսի 2011

Հայաստանում պետք է երեխաների սեռական դաստիարակության ծրագիր մշակել, կարծում է «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ավագ մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանը:

«Այսօր մեր հասարակությունը գերադասում է  այդ թեմայի շուրջ լռել: Դպրոցներում սեռական դաստիրակություն չի դասավանդվում»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ անգամ «Անատոմիա» առարկան ուսուցանելիս՝ ուսուցիչները շրջանցում են երեխայի սաղմնավորման և լույս աշխարհ գալու թեմաները, ինչը բացարձակապես անթույլատրելի է:

Ինչպես նշեց Պողոսյանը, պետք է ճիշտ բառեր ընտրել երեխային հասանելի եղանակով բացատրելու համար, թե ինչպես են ծնվում երեխաները, պետք է հարգել նրանց անձն ու տեղյակ լինելու նրանց իրավունքը:
Միաժամանակ հոգեբանն ընդգծեց, որ սեռական կյանքի թեման պետք է միահյուսել հոգևոր բաղադրիչի, այսինքն սիրո և հարգանքի զգացմունքների հետ:
Նա կարծում է, որ սեռական բռնությունների՝ վերջին շրջանում նկատվող աճի պատճառը հասարակության ոչ բավականաչափ տեղեկացված լինելն է:

«Ես գաղտնիքներ հրապարակելու իրավունք չունեմ, սակայն այսօր չափազանց տարածված է արյունապղծությունը, ինձ մոտ հաճախ են բերում հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաների, և բուժման ընթացքում պարզվում է, որ այդ երեխան սեռական բռնության է ենթարկվել ընտանիքում»,- ասաց Պողոսյանը:

Նա նկատեց, որ հասարակության շրջանում բռնությունը լիովին արմատախիլ անել հնարավոր չէ, չկան կատարյալ հասարակությունները, սակայն եթե եվրոպական երկրներում հանցագործը և քրեական պատասխանատվության է ենթարկվում, և  հասարակական հրապարակային դատապարտման ենթարկվում, ապա հայ հասարակության մեջ անօրինականությունն է թագավորում:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։
19:11
23 Ապրիլի 2017
Սպանախը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել
Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար:
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել: