482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Աղանդավորները սպառնացել են քահանայի «կոկորդը կրծել», քանի որ նա արգելել է քարոզչություն իրականացնել եկեղեցու տարածքում
16:25
16 Մայիսի 2011

«Եհովայի վկա» աղանդի երկու ներկայացուցիչներ նախօրեին հարձակվել են քահանայի վրա, ով արգելել է նրանց հոգեորսությամբ զբաղվել եկեղեցու տարածքում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը:

Եկեղեցին գտնվում է Հարավ-արևմտյան թաղամասում, որտեղ կենտրոնացել են խոշոր աղանդավորական կազմակերպություններ, մասնավորապես՝ մորմոններ, «Կյանքի խոսք», «Եհովայի վկաներ»:

Քահանայի խոսքով՝ ինքը խնդրել է աղանդավորականներին լքել եկեղեցու տարածքը, սակայն վերջիններ պահանջել են ցույց տալ մի փաստաթուղթ, որ կապացուցի, որ այդ տարածքը եկեղեցուն է պատկանում:: Իսկ երբ Տեր հայրը փորձել է բջջային հեռախոսով նկարահանել, երիտասարդները խլել են հեռախոսը: Տեր հայրը փորձել է հեռախոսը հետ վերցնել, սակայն նրանք հարվածել են քահանայի ձեռքին՝ սպառնալով, թե «կոկորդդ կկրծեմ, ապա խոստացել, որ հաշվեհարդար են տեսնելու:

Քահանայի խոսքով՝ աղանդավորականներն իրենց վստահ  են զգացել, նրանցից մեկը նույնիսկ իր անունը, հեռախոսահամարն ու հասցեն է ասել: «Ոստիկանությունը պարզել է նրանց ինքնությունը, նրանց բաժանմունք են կանչել»,- հայտնեց Տ. Եսայի քահանան՝ ավելացնելով, որ այժմ իրավապահ մարմիններն այդ փաստի վերաբերյալ նյութեր են հավաքում:

Նա ընդգծեց, որ նախկինում իրավապահ մարմիններին դիմելու հեռանկարը վախեցնում էր աղանդվորներին, սակայն վերջին շրջանում հենց նրանք են սպառնում ոստիկանություն դիմել:

Քահանան ընդգծեց, որ աղանդավորների ակտիվանալը վկայում է, որ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես «հոգեորսություն» տերմինը ճշտելու վերաբերյալ: Նա կարծում է, որ աղանդավորները հզոր  հովանավորներ ունեն, ինչի շնորհիվ էլ նրանք կարողանում ցանկացած փաստաբանի վարձել դատական գործընթացների համար:

Քահանան նշեց, որ վերջին շրջանում եկեղեցուն հաջողվել է քրիստոնեություն վերադարձնել 20-25 հոգու, ովքեր աղանդավորների շարքերն էին անցել:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել:
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։
13:56
23 Մայիսի 2017
Հայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը
Երեքշաբթի Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչները փակել են  գյուղի ճանապարհը:
13:38
23 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. Գոտեպնդվիր, Մանչեսթեր
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրտակցություն է հայտնել Մանչեսթերում տեղի ունեցած ողբերգությունից տուժածներին:
10:23
23 Մայիսի 2017
Հզոր պայթյուն Մանչեսթերում. 19 մարդ զոհվել է
Մեծ Բրիտանիայի մեծ մարզադաշտում պայթյուն է որոտացել:
11:22
22 Մայիսի 2017
Անձրևները չեն զիջում դիրքերը Հայաստանում
Անձրևն ու ամպրոպը չեն զիջում դիրքերը Հայաստանում։
10:26
22 Մայիսի 2017
Արմեն Մուրադյանը վիրահատվել է
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը վիրահատվել է։
19:36
21 Մայիսի 2017
Ճարպն այրող վեց մթերք
Թեթև ուտեստները կօգնեն ոչ միայն ազատվել քաղցի զգացումից, այլև վերահսկել սեփական քաշը։
18:25
21 Մայիսի 2017
Լուրերի հաղորդավարուհին շոկի մեջ է ընկել ստուդիայում հայտնված շան պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Мир 24» հեռուստաալիքի լուրերի հաղորդավարուհին վախեցել է սև շան պատճառով, որը ուղիղ եթերի ընթացքում հայտնվել է սեղանի տակից: