486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանը պարզեցրել է դպրոցների տնօրենների որոշակի կատեգորիայի ատեստավորումը
14:02
12 Մայիսի 2011

ՀՀ խորհրդարանը հինգշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Հանրակրթության մասին» օրենքի լրացումները, որոնք դպրոցների տնօրենների որոշակի կատեգորիայի ատեստավորման ռեժիմի պարզեցում են նախատեսում։

Ինչպես փոփոխությունները ներկայացնելիս՝ նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, դրանցով նախատեսվում է, որ «վաստակավոր մանկավարժ» պատվավոր կոչում կամ մինչև ընթացիկ տարվա ավարտը 61 տարին բոլորող տնօրենները հնարավորություն կունենան հավաստագրում անցնել ոչ թե քննության, այլ թեստավորման հիման վրա։

«Փոփոխությունները բխում են վաստակաշատ տնօրենների  և անորոշ ժամկետի պայմանագրերի լուծման պահին 61 տարին լրացած տնօրենների  համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից՝ հաշվի առնելով նրանց ունեցած ավանդը Հայաստանի կրթական համակարգի զարգացման մեջ»,- ասաց Աշոտյանը։
Նախարարը միաժամանակ նշեց, որ տնօրենների ատեստավորման առաջին փուլը հաջող է անցել, ինչի շնորհիվ Հայաստանի 267 հանրակրթական դպրոցների տնօրեններ պետական պարտադիր ատեստավորում անցնելու մասին հավաստագիր են անցել։

Նրա խոսքով, առաջիկայում ծրագրվում է անցկացնել ատեստավորման երկրորդ փուլը, ինչից հետո դպրոցներում արդեն կսկսվի տնօրենի թափուր տեղի մրցույթների անցկացում, ինչը դեռ հետաձգվում է, որպեսզի չխեղաթյուրվեն մրցույթի արդյունքները հավակնորդների մոտ հավաստագրերի բացակայության պատճառով։
Աշոտյանը նշեց, որ այսօր Հայաստանի 1432 դպրոցներում անժամկետ պայմանագրերով աշխատում է հանրակրթական դպրոցների 800 տնօրեն։

Տնօրենների ատեստավորման առաջին փուլն անցկացվել է Հայաստանում փետրվարի 18-ից ապրիլի 1-ը։ Հայտ է ներկայացրել 382 հոգի, որոնցից 364-ը մասնակցել են քննությունների։ Միաժամանակ հավակնորդների 26 տոկոսը չի հաղթահարել նվազագույն շեմը։ --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում:
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը: