480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Երեխաների իրավունքները խախտվում են Հայաստանի բոլոր մարզերում. փորձագետ
19:08
11 Մայիսի 2011

Երեխաների իրավունքների խախտումների փաստեր են արձանագրվել Հայաստանի բոլոր մարզերում, լրագրողներին ասաց «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի ղեկավար Աննա Հարությունյանը։

«Ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում անցկացվել են Հայաստանում երեխայի պաշտպանվածության աստիճանի գնահատման ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ երեխայի նկատմամբ բռնություն է արձանագրվել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերում»,- չորեքշաբթի «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի տարեկան հաշվետվությանը նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ հայ երեխաները բռնության են ենթարկվում թե տանը, թե դպրոցում։ Հարությունյանը հատուկ նշեց մանկական աշխատանքային ուժի շահագործումը, որը նկատվում է մարզերում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում, երբ երեխաները նույնիսկ դպրոց չեն հաճախում։

Նա նշեց, որ բռնության ձև է նաև երեխաների ֆիզիկական պատիժը իբր դաստիարակման նպատակով, որն ակտիվորեն կիրառվում է հայկական ընտանիքներում։ «Հոգեբանական բռնություն՝ վիրավորական խոսքեր, երեխայի մարդկային արժանապատվության նվաստացում, սրանք էլ են համարվում բռնության ակտեր և երեխայի իրավունքների խախտում»,- ընդգծեց նա։

Հարությունյանի խոսքով՝ արդեն իրագործվել են տանը և կրթական հաստատություններում երեխաների դաստիարակության մեթոդների փոփոխմանն ուղղված մի շարք ծրագրեր։ Մասնավորապես, առողջապահության և սոցիալական ապահովման փորձագետների մասնակցությամբ անցկացվել են սեմինարներ երեխաներին բռնությունից պաշտպանելու թեմայով։

Հարությունյանը հայտնեց նաև, որ շուտով Հայաստանում կհրապարակվի երեխաների դաստիարակության մեթոդիկայի հատուկ ձեռնարկ, որում նշված են երեխայի իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիայի հիմնական սկզբունքները։ Հանդեսի տպաքանակը կկազմի մոտ 15 հազար օրինակ։


Ծրագրերի թվում նա նշեց «Երեխան երեխայի համար» և «Դու անվտանգ ես, անվտանգ եմ ես» հանդեսների հիման վրա երեխաների համար ստեղծված կրթական ծրագիրը, որոնցում հստակեցվում են տարբեր տարիքի երեխաների իրավունքներն ու պարտավորությունները։ Այդ ծրագիրը կընդգրկի մոտ 3100 երեխա։
«Մեր կազմակերպությունն իր առջև դրած նպատակներին հասնելու համար սերտորեն համագործակցում է ինչպես պետական կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների հետ»,- ասաց Հարությունյանը։

Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերն էլ իր հերթին ավելացրեց, որ ԵՄ համագործակցությունը Հայաստանի հետ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում իրականացվում է, սկսած 2001 թվականից։ Ըստ նրա, միջազգային կազմակերպությունները, հնարավոր է, կավելացնեն Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանության ծրագրերի ֆինանսավորումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:28
05 Դեկտեմբերի 2016
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական հեռուստաալիքի հանդիսատեսին աշխարհագրության իր գիտելիքներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին աշխարհագրության գիտելիքներով:
12:24
05 Դեկտեմբերի 2016
Սառցե տոն Երևանում. Կարապի լճի սահադաշտը կրկին իր դռներն է բացում այցելուների առաջ
Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-ից 22:00–ը:
11:20
05 Դեկտեմբերի 2016
Հայաստանում մինչև 22 աստիճան ցուրտ է սպասվում
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 5–6–ը օդի ջերմաստիճաը կնվազի 4–6 աստիճանով:
23:02
04 Դեկտեմբերի 2016
Շեքսպիրի 6-ամյա սիրահար Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է հանդիսատեսին «Ամենից լավը» նախագծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայազգի Ալեքսանդր Բեյլերյանը «Ամենից լավը» նախագծում ցուցադրել է Ուիլյամ Շեքսպիրի և տարբեր լեզուների իմացությունը:
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: