486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ առողջապահության նախարարը մեղքի իր բաժինն է տեսնում մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած միջադեպի համար
18:38
11 Մայիսի 2011

Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը կարծում է, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վիրաբուժական անհիմն միջամտության հետ կապված աղմկոտ միջադեպում կա նաև իր մեղքի բաժինը։

Տվյալ բժշկական կենտրոնում Երևանի քաղաքապետի հանձնարարականով անցկացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ախուրյանի բնակիչ 5 տարեկան Նարեկ Դանիելյանը, ով 2008 թվականին թոքերի վիրահատություն է տարել, ծնողների նախաձեռնությամբ բերվել է այդ հիվանդանոց առողջական վիճակը գնահատելու համար։ Այդ ժամանակ վիրահատության էին նախապատրաստում նաև էջմիածնեցի 8-ամյա Գևորգ Մովսիսյանին։ Սակայն բժշկական անձնակազմի անուշադրության արդյունքում վիրահատարան է տարվել ոչ թե Գևորգ Մովսիսյանը, այլ Նարեկ Դանիելյանը։ Հաղորդագրության համաձայն, վիրահատությունը հաջողվել է դադարեցնել։

«Սա արդարացում չունի... Կարծում եմ, որ սա մեր մեղքն է, սկսած ինձանից և ավարտած վերջին բժշկով»,- չորեքշաբթի ասաց Քուշկյանը խորհրդարանական ժամի ընթացքում։

Նախարարն ափսոսանք հայտնեց բժշկական հաստատությունում կազմակերպչական էական բացթողման կապակցությամբ, ինչի արդյունքում էլ թյուրիմացություն է տեղի ունեցել, և վիրաբուժական կտրվածքն արվել է մեկ ուրիշ հիվանդի, ոչ թե նրան, ում պատրաստում էին վիրահատել։

Այդ հարցում, ինչպես նշեց Առողջապահության նախարարը, պետք չէ շատ բան ասել, առավել ևս, որ մեղավորները պատժվել են և դեռևս կենթարկվեն պատասխանատվության։

Երևանի քաղաքապետի հրահանգով, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներն ու բուժքույրերն ազատվել են աշխատանքից սխալմամբ վիրաբուժական անհիմն միջամտության համար։ Մանկական վիրաբուժական բաժանմունքի վարիչը և այդ բաժանմունքի ավագ բուժքույրն ազատված են զբաղեցրած պաշտոններից, սակայն կարող են շարունակել աշխատանքը որպես վիրաբույժ և բուժքույր։

Բժշկական կենտրոնի տնօրեն Դալլաքյանին խիստ նկատողություն է արվել և առաջարկվել է դիտարկել հետագայում այդ պաշտոնում մնալու նպատակահարմարությունը, նկատողություններ են ստացել նաև հաստատության բարձրաստիճան աշխատակիցները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
23 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանը երկրպագուներին անակնկալ է պատրաստում
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն անակնկալ է պատրաստում իր երկրպագուներին։
17:59
23 Հունվարի 2017
Քանյե Ուեսթը կվերսկսի չեղյալ հայտարարած համերգային շրջագայությունը Եվրոպայով
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը նախատեսում է վերսկսել Saint Pablo չեղարկված համերգային շրջագայությունը:
15:55
23 Հունվարի 2017
Երևանի քաղաքապետը հանձնարարել է «Սանիթեքին» նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին
Այսօրվանից «Սանիթեք» ընկերությունն իր թիմով թող նախապատրաստվի սպասվող ձյան մաքրման աշխատանքներին, նշել է Տարոն Մարգարյանը։
12:08
23 Հունվարի 2017
Տաշ Սարգսյանը կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի թոփ–մենեջմենթից
Արտաշես Սարգսյանը հունվարի վերջին կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի մարզական հեռարձակումների տնօրինության գլխավոր խմբագրի պաշտոնից։
10:55
23 Հունվարի 2017
Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանի տարածքին
Հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով։
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։