483.06
+0.19
562.04
+0.46
8.3
-0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ամուսնությունը գրանցելու համար մեկ շաբաթ կպահանջվի
17:23
11 Մայիսի 2011

Ամուսնության ստորագրման ժամկետները Հայաստանում ծրագրվում է կրճատել և մեկ ամսվա փոխարեն դարձնել յոթ օր, չորեքշաբթի ասաց Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ խորհրդարանում ներկայացնելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի փոփոխությունները։

Հայաստանի քաղաքացիների միջև ամուսնության ձևակերպման ժամկետն այսօր 30 օր է (ամուսնության ստորագրման հայտարարության դիմումի պահից), իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ երեք ամիս։
«Այս դրույթն առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը և կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, քանի որ քաղաքացիներն ամուսնության գրանցման ընթացակարգի արագացման այլ ուղիներ են փնտրում»,- ասաց Թովմասյանը։

Նախարարը նշեց, որ օրենքում սահմանված ժամկետները պահպանվել են դեռևս խորհրդային ժամանակներից, երբ պսակադրվողներին վերջնական որոշման ընդունման համար երկար ժամանակ են տվել։
Համաշխարհային պրակտիկայում այդ ժամկետները տարբերվում են, օրինակ, ԱՄՆ որոշ նահանգներում ամուսնությունը կարելի է գրանցել 15 րոպեում, իսկ հետխորհրդային երկրներում՝ մեկից երեք ամիսների ընթացքում։

Նրա խոսքով՝ նախատեսված օրենսդրական փոփոխությունները թույլ կտան նվազեցնել ամուսնության գրանցման ժամկետը միայն ամուսնացողների մոտ այլ ամուսնությունների առկայության ստուգման համար։
Ըստ նախարարի, արագացված կարգով հնարավոր կլինի գրանցել ամուսնությունը համատեղ երեխայի ծննդի, հղիության վերջին ամիսների, բանակում պարտադիր զինվորական ծառայության, ծանր հիվանդության առկայության դեպքում։

«Մենք մտադիր ենք պարզեցնել պետկառույցների հետ քաղաքացիներին ծառայությունների մատուցման բոլոր ընթացակարգերը»,- ասաց Թովմասյանը։

Նախարարը միաժամանակ ցրեց պատգամավորների կասկածներն այն մասին, որ կարճ ժամկետում գրանցված ամուսնությունները հանգեցնում են նույնքան արագ ամուսնալուծությունների, նշելով, որ նման վիճակագրություն գոյություն չունի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:34
01 Նոյեմբերի 2017
«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում. Արմեն Աշոտյան
Բանաձևին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:
11:59
31 Հոկտեմբերի 2017
Քիմ Քարդաշյանին մեղադրել են ռասիզմի մեջ (ՎԻԴԵՈ)
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բացասական մեկնաբանությունների տարափի է արժանացել:
14:56
30 Հոկտեմբերի 2017
Ծառայությունից խուսափած հայեր են ձերբակալվել Ռուսաստանում
/. Ռուսաստանում երկու հայ է ձերբակալվել, ովքեր գտնվում են հետախուզման մեջ զինվորական ծառայությունից խուսափելու կասկածանքով։
13:49
30 Հոկտեմբերի 2017
Իսլամիստները սպառնում են սպանել Մեսսիին և Նեյմարին աշխարհի առաջնության ժամանակ (ՖՈՏՈ)
Իսլամիստական խմբավորումները սպառնում են սպանել Լիոնել Մեսսիին և Նեյմարին, ինչպես նաև մարզիչ Դիդիե Դեշամին։
12:34
30 Հոկտեմբերի 2017
Վիկտորիա Բոնյան սիրավեպ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից մեկի հետ (ՖՈՏՈ)
Օգոստոսին Վիկտորիա Բոնյա գաղտնի դաջվածք էր արել իր նոր սիրեցյալի անվան սկզբնատառերով։
20:48
29 Հոկտեմբերի 2017
Հայտնի է ծերության դեմ պայքարի միջոցը
Գիտնականները պարզել են ծերության դեմ պայքարի միջոցը։
19:21
29 Հոկտեմբերի 2017
Ինչպե՞ս բացահայտել կնոջ սուտը
Ինչպե՞ս պարզել, որ կինը ստում է։
17:58
29 Հոկտեմբերի 2017
Արագ և հուսալի դիետա. ազատվեք 3–5 կգ ավելորդ քաշից
Ներկայացնում ենք արագ և հուսալի դիետա, որի միջոցով կարելի է արագորեն ազատվել 3–5 կգ ավելորդ քաշից։
16:43
29 Հոկտեմբերի 2017
Հայտնի են հիվանդությունները, որոնցից կարող է պաշտպանել շունը
Պարզվել է, որ շները կարող են պաշտպանել մի շարք հիվանդություններից։
12:48
29 Հոկտեմբերի 2017
«Պոլե չուդես» շոուի մասնակից Գեորգի Գասպարյանը կատարել է «Ջան Ղարաբաղ» երգը (ՎԻԴԵՈ)
«Պոլե չուդես» հայտնի շոուի մասնակից Գեորգի Գասպարյանը հաղորդման եթերում կատարել է «Ջան Ղարաբաղ» երգը։
12:59
28 Հոկտեմբերի 2017
Քիմ Քարդաշյանը նշել է ծննդյան օրը «հայկական ոճով» (ՎԻԴԵՈ)
Հոկտեմբերի 21–ին Քիմը դարձավ 37 տարեկան։
17:58
27 Հոկտեմբերի 2017
Շառլ Ազնավուրն անհարմար հարց է տվել Իսրայելի նախագահին
Երուսաղեմում Իսրայելի նախագահի նստավայրում կայացել է Շառլ Ազնավուրի և նրան ուղեկցող ընտանիքի անդամների հանդիպումը նախագահ Ռոուվեն Ռիվլինի ու Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ: