478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+29
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները մյուսներից քիչ են տառապում հետպատերազմական սինդրոմով
16:33
11 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի.  /Նովոստի-Արմենիա/. Այսպես կոչված Postwar սինդրոմը (հետպատերազմական համախտանիշ) ղարաբաղյան ազատագրական պատերազմի մասնակիցների թվում ավելի մեղմ է դրսևորված, քանի այլ պատերազմների մասնակիցների շրջանում, կարծում է ղարաբաղյան պատերազմի մասնակից, վավերագիր ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանը։

«Ցանկացած պատերազմի արդյունքը Postwar սինդրոմն է, երբ պատերազմի մասնակիցները մեծ դժվարությամբ են հարմարվում խաղաղ կյանքին, հաճախ պարզապես չեն գտնում իրենց տեղը հասարակության մեջ։ Սակայն այդ առումով ղարաբաղյան պատերազմն էապես տարբերվում է, ասենք, Աֆղանստանի կամ Վիետնամի պատերազմներից»,- չորեքշաբթի ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Հովհաննիսյանի խոսքերով, ղարաբաղյան պատերազմի մասնակիցների 90 տոկոսը վստահ է, որ պայքարել է արդար գործի համար, նրանք չեն պայքարել հանուն ինչ-որ քաղաքական նպատակների, նրանք մարտնչել են իրենց հողերի համար, այդ պատճառով  ղարաբաղյան պատերազմի մասնակիցները, հիմնականում, իրենց խաբված չեն համարում։

«Պարզապես, մենք բոլորս նրանք ենք, ովքեր կողք-կողքի կռվել են խրամատներում, ապրել նույն կյանքով, կիսել կերակուրը, ուրախությունն ու անորոշ ապագան, պատերազմից հետո հեռացել ենք միմյանցից, դարձել անհատներ, ինչի հետ դժվար է հաշտվել։ Հասարակությունը պետք է հասկանա նրանց զգացումները, ովքեր պատերազմ են վերապրել։ Մեզ դժվար է նույնիսկ պատերազմից այսքան տարիներ անց սովորել հետպատերազմական կյանքին»,- ավելացրեց նա։

Վարդան Հովհաննիսյանը 1989 թվականին որպես զինվորական լրագրող մեկնել է Ղարաբաղ։ 1991 թվականին 21-ամյա Հովհաննիսյանը մասնակցել է Գետաշեն գյուղի 6-օրյա մարտերին, գերի է ընկել, ինչից հետո թողել է լրագրությունը և ընդհուպ պատերազմի ավարտը 1994-ին արխիվային վիդեոկադրեր է նկարահանել «իր համար, որպեսզի հասկանամ, թե ինչ եմ անում այստեղ, ինչու ենք մենք այստեղ»։

2007 թվականին նա աշխարհին է ներկայացրել ղարաբաղյան պատերազմի մասին պատմող «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմը, որը նույն տարում Նյու Յորքի Tribeca Film Festival վավերագրական ֆիլմերի կինոփառատոնում արժանացել է մրցանակի «Նոր անուններ» անվանակարգում։ Ֆիլմը ցուցադրվել է մի շարք միջազգային հեռուստաընկերություններով, այդ թվում՝  BBC-ով և ամերիկյան PBS հանրային հեռուստաալիքով։

Հայաստանի լայն հասարակայնությունը կարող է ծանոթանալ «Պատմությունների պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմին մայիսի 12-ից «Մոսկվա» կինոթատրոնում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:05
25 Հուլիսի 2017
Հայազգի դիզայները ստեղծել է հավաքածու` ոգեշնչված Փարաջանովի արվեստից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը տպավորվել է Երևանի Սերգեյ Փարաւջանովի տուն–թանգարան այցելուցունից։
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։
20:07
24 Հուլիսի 2017
Հայերենը հնչել է Օդեսայի առաջին գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսերին Օդեսայում անցկացվել է «Օդեսան կարդում է. Օդեսային կարդում են» առաջին գրական ֆլեշմոբը:
16:45
24 Հուլիսի 2017
Թուրքիայում Հայոց Ցեղասպանության մասին եզակի փաստաթուղթ է հրապարակվել (ՖՈՏՈ)
Հրապարակվել է իրաքյան Մոսուլ քաղաքում Հայոց Ցեղասպամության մասին եզակի փաստաթուղթ։  
15:22
24 Հուլիսի 2017
Շիրակում հայտնաբերել են ջրահեղձ եղած 36–ամյա քաղաքացու դին (ՖՈՏՈ)
Քիչ առաջ ջրափրկարարները Կառնուտի ջրամբարում հայտնաբերել են 36–ամյա քաղաքացու դին։
14:07
24 Հուլիսի 2017
«Սիրունիկ» Ջուլիա Ռոբերտսն աջակցել է Հենրիխ Մխիթարյանի թիմին (ՖՈՏՈ)
Հոլիվուդյան դերասանուհի և պրոդյուսեր Ջուլիա Ռոբերտսը սատարել է «Մանչեսթեր Յունայթեդին» մադրիդյան «Ռեալի» դեմ խաղում։
13:53
24 Հուլիսի 2017
Հայ դպրոցականները ևս 6 մեդալ են նվաճել դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում
Շարունակվում են Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաները:
12:42
24 Հուլիսի 2017
Սուրենյան. Երևանին ջերմային ալիք կպատի
Գագիկ Սուրենյանը զգուշացրել է մոտեցող ջերմային ալիքի մասին։
21:10
23 Հուլիսի 2017
Հողաթափերը վնաս են առողջությանը. բժիշկներ
Օրթոպեդ Քրիստինա Լոնգը  պատմել է, թե հողաթափերի հաճախակի կրելն ինչ վնաս կարող է պատճառել:
19:49
23 Հուլիսի 2017
Քթի սև կետերից մեկընդմիշտ ազատվելու պարզ միջոցներ
Աշխարհում գրեթե չկա մարդ, ով երբևէ չի բախվել սև փոքր կետերի հետ, որոնք հայտնվում են դեմքին և հատկապես քթի շրջանում։
15:55
23 Հուլիսի 2017
Ինչպե՞ս ամռանը խուսափել վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից
Շոգ եղանակին նպաստավոր պայմաններ են ստեղծվում վարակիչ հիվանդություններ փոխանցողների բազմացման և արտաքին միջավայրում պահպանման համար:
14:15
23 Հուլիսի 2017
Գիտնականներ. դեպրեսիան ոչնչացնում է ուղեղի բջիջները
Էդինբուրգի համալսարանի գիտնականները լայնածավալ ուսումնասիրություն են անցկացրել, որին մասնակցել է ավելի քան երեք հազար մարդ: