481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Շվարցենեգերը բաժանվում է կնոջից
10:57
10 Մայիսի 2011

Առնոլդ Շվարցենեգերը, ով որոշել է կինո վերադառանալ Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնից ազատվելուց հետո, ամուսնալուծվում է: Կնոջ՝ Մարիա Շռայվերի (Maria Shriver) հետ նա ամուսնացած է եղել 25 տարի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Los Angeles Times-ին։

«Մենք երկուսս էլ անձնական և մասնագիտական կյանքում զգալի փոփոխություններ ենք ապրել։ Երկարատև խորհումներից, քննարկումներից ու աղոթքներից հետո երկուսով եկանք այդ որոշմանը։ Այժմ մենք առանձին ենք ապրում և աշխատում ենք ապագա ապահովել մեր հարաբարությունների համար։ Համատեղ շարունակում ենք դաստիարակել մեր չորս երեխաներին, որոնց համարում ենք կյանքի գլխավոր իմաստն ու ուրախությունը»,- մեջբերում է թերթը Շվարցենեգերի և Շռայվերի համատեղ հայտարարությունը։

Դերասանը և Ջոն Քենեդիի զարմուհին ծանոթացել են 1977 թվականին, ամուսնացել են 1986-ին։ Նրանց ավագ դուստր Քեթրին Յունիսը ծնվել է 1989 թվականին, կրտսեր որդին՝ Քրիսթոֆերը՝ 1997 թվականին։ Մինչև ապրիլ ընտանիքն ապրում էր Լոս Անջելեսի արվարձաններից մեկի՝ Բրենթվուդի (Brentwood) առանձնատանը, սակայն երկու շաբաթ առաջ Շռայվերը տեղափոխվել է։
Ամուսինները հայտարարել են, որ հետագայում մեկնաբանություններ չեն անելու իրենց ընտանեկան կյանքի վերաբերյալ։

Կալիֆոռնիայի առաջին տիկնոջ պաշտոնում Շռայվերը բարեգործական բուռն գործունեություն է ծավալել, մասնակցել է հեռուստատեսային և հրատարակչական նախագծերի, պաշտպանել կանանց իրավունքները։
Հատկանշական է, որ նա չի սատարել ամուսնու քաղաքական հայացքներին՝ Քենեդի ընտանիքը միշտ սատարել է դեմոկրատներին, մինչդեռ Շվարցենեգերն իր պաշտոնում է ընտրվել հանրապետական կուսակցությունից։ 2008 թվականին Շռայվերը հանդես էր գալիս Օբամայի օգտին, իսկ նրա ամուսինը՝ Ջոն ՄակՔեյնի։
Վերջին ժամանակներում Շվարցենեգերն ավելի շատ խոսում է կինոյի մասին, քան քաղաքականության՝ նա համաձայնվել է նկարահանվել «Տերմինատորի» հինգերորդ մասում, բայց նրա առաջին ֆիլմը կդառնա «Լացիր, մաչո» (Cry Macho) ֆիլմը։ Ինչպես բացատրում է ռեժիսոր, «Փաստաբան Լինքոլնի համար» (Lincoln Lawyer) ֆիլմի հեղինակ Բրեդ Ֆըրմանը (Brad Furman), դերասանը հանդես կգա բոլորովին անսովոր կերպարում՝ նուրբ և զգայում մարդու դերում։

Նա կներկայանա ձիերի վարժեցնողի դերում, ով, վերապրելով կնոջ և երեխայի մահը, ստիպված է առևանգել բոսսի 9-ամյա որդուն, իսկ հետո ոչ մի կերպ չի կարողանում ազատվել տղայից։ Նախնական տվյալներով, դերասանի հոնորարն այս ֆիլմի համար կկազմի 12,5 միլիոն դոլար՝ գումարած վարձույթի 25 տոկոսը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։
13:14
07 Դեկտեմբերի 2016
Շոումեն Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում հայկական խոհանոցի ռեստորան կբացի
Ռուս ճանաչված շոումեն, դերասան և հաղորդավար Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում բացում է Eshak ռեստորանը, որի ճաշացանկում կան հայկական խոհանոցի ճաշատեսակներ:
12:33
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հայ պատգամավորները չորեքշաբթի Ազգային ժողովի նիստին մեկ րոպե լռութամբ հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
10:42
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԻՆ-ը նոր տվյալներ է ներկայացրել Լարսի անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ
Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
20:48
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 6-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
20:34
06 Դեկտեմբերի 2016
6–ամյա Սաշա Բեյլերյանը շարունակում է նվաճել Ռուսաստանի Առաջին ալիքի հանդիսատեսի սրտերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
6–ամյա Ալեքսանդր Բեյլերյանը, ով ցնցել է ողջ երկիրն իր ֆենոմենալ հիշողությամբ, խոստովանել է, որ ամենից շատ սիրում է Ջո Դասենի «Champs Elysées» հիթը, Վլադիմիր Վիսոցկու մենախոսություններն ու կորեական երգերը։
19:03
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում խստացվում է կոսմետիկ միջոցների վերահսկողությունը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը երեքշաբթի հանդիպում է կազմակերպել կոսմետիկա և օծանելիք արտադրողների և ներկրողների հետ։
00:29
06 Դեկտեմբերի 2016
Ռյազանից ժամանած զույգի հայկական հարսանիքը Հայաստանում
«Ժաննա պոժենի» ծրագիրը հարսանեկան անակնկալ է պատրաստել ծնունդով Ռյազանից զույգի համար:
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։
14:23
05 Դեկտեմբերի 2016
ԱԺ խոսնակը չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը գրիպի պատճառով
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը երկուշաբթի խորհրդարանում հայտարարեց, որ չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը:
12:28
05 Դեկտեմբերի 2016
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական հեռուստաալիքի հանդիսատեսին աշխարհագրության իր գիտելիքներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին աշխարհագրության գիտելիքներով: