483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս-հայկական կազմակերպությունները Հաղթանակի օրը կտոնեն Երևանում
15:33
06 Մայիսի 2011

Հայաստանում գործող ռուս-հայկական տարբեր կազմակերպություններ Երևանում մի շարք ակցիաներ կանցկացնեն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 66-րդ տարեդարձի առիթով։

Ինչպես հայտնում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը, մայիսի 8-ի առավոտյան «Ռուսաստանի բարեկամներ» կազմակերպությունը, «Ռոսիա» հասարակական կազմակերպությունը և «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնը հրավիրում են Հաղթանակի Օրվա տոնակատարությանը Խորհրդային Միության Հերոսների հիշատակին նվիրված աղբյուր հուշարձանների մոտ՝ Հրազդանի կիրճում գտնվող Երևանի մանկական երկաթուղու հարևանությամբ։

Միջոցառման շրջանակներում ծաղիկներ կդրվեն հուշարձանին, տեղի կունենա պատվոպահակային ստորաբաժանումների շքերթ, Երևանի քաղաքապետարանի ստեղծագործական կենտրոնի համույթի, ՀՄՊ վետերանների ժողգործիքների համույթի ելույթները։ Նաև դաշտային խոհանոց կբացվի։ 

Նույն օրը երեկոյան կանցնի 1941-1945 թվականների Հայրենական Մեծ Պատերազմում Հաղթանակի 66-րդ տարեդարձին նվիրված «Մենք հավատարիմ ենք այդ հիշատակին» երիտասարդական երթ, որի կազմակերպիչներն են «Ռոսիա» ՀԿ-ն, «Հարմոնիա» ՌՄՄԿ-ն, Միջազգային նախաձեռնությունների Ռուս-Հայկական կենտրոնը, «Հայասա» ՀԿ-ն։

Ա.Թամանյանի հուշարձանի մոտից ավելի քան 200 աշակերտներ, ուսանողներ, Հայաստանում ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ մոմերով, դրոշներով և պաստառներով կանցնեն Կասկադ համալիրով դեպի Հաղթանակի Այգի, որտեղ անհատ զինվորի գերեզմանի մոտ կկայանա ռեքվիեմ-հանրահավաք, ծաղիկներ կդրվեն և երիտասարդների կատարմամբ կհնչեն պատերազմի տարիների բանաստեղծություններ և երգեր։

Միջոցառման ավարտին Գեորգիևյան ժապավեններ կբաժանեն։

Մայիսի 10-ին Հայպետֆիլհարմոնիայի և «Հայաստանի մանկական ասոցիացիայի» աջակցությամբ Առնո Բաբաջանյանի անվան Փոքր համերգասրահում կանցկացվի Ռուսաստանի Պաշտպանության նախարարության թիվ 21 դպրոցի ղեկավարության կողմից կազմակերպված «Հաղթանակի Ծոռներ» բարեգործական համերգը։ Նույն սրահում տեղի կունենա պատերազմի տարիների ցուցանմուշների (փաստաթղթեր, լուսանկարներ, նամակներ և այլն) ցուցահանդես, որը կներկայացնի Երևանի Երաժշտագիտական գրադարանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
10 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներին ձնաբուք է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
19:15
10 Դեկտեմբերի 2016
Մահացել է հայտնի ռեժիսոր Սերգեյ Միքայելյանը
94 տարեկանում Սանկտ Պետերբուրգում կյանքից հեռացել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Միքայելյանը:
22:09
09 Դեկտեմբերի 2016
LinkedIn–ը պաշտոնապես Microsoft-ին է պատկանում
Microsoft ընկերությունն ավարտել է 26,2 մլրդ դոլարով LinkedIn սոցիալական ցանցի գնման գործարքը:
15:35
09 Դեկտեմբերի 2016
Անակնկալ է սպասվում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցներին Երևանում
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը:
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։