485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Լենինգրադի շրջափակումը վերապրած և Երկրորդ համաշխարհայինի վետերաններին
14:59
05 Մայիսի 2011

ՌԴ դեսպանատունը հինգշաբթի շնորհավորել է Հայաստանում բնակվող Հայրենական պատերազմի և Լենինգրադի շրջափակումը վերապրած 17 վետերաններին:

«Սիրելի վետերաններ, այսօր մենք հավաքվել ենք առաջիկա տոնակատարությունների կապակցությամբ: Այսօր այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր ծնվել են պատերազմից հետո և ծանոթ չեն բոլոր այն դժվարություններին, որոնց միջով մենք անցել ենք, իսկ մենք ապրում ենք հենց ձեր շնորհիվ, հասել ենք հաջողությունների և ուրախանում ենք, որովհետև դուք պաշտպանել ենք մեր հայրենիքը», - դիմելով վետերաններին՝ ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

Նա նշեց, որ երիտասարդ սերունդը պահպանում է ֆաշիզմի նկատմամբ մեծ հաղթանակի մասին հիշողությունը:
«Գլուխ ենք խոնարհում և խորին հարգանք են արտահայտում, քանի որ դա Մեծ հաղթանակ էր, որը կապեց անցյալը ներկայի հետ: Կյանքը շատ իրարանցում է պահանջում, սակայն հիշողությունը պահպանվում է մեր սրտում և մտքում», - ասաց դեսպանը:

Նա տեղեկացրեց, որ դեսպանատունը սրտանց փորձելու է անել հնարավոր ամեն ինչ՝ վետերաններին օգնելու նպատակով: «Սա սովորական օր չէ, սա տոն է, և դուք այդ տոնի հերոսներն եք», - ասաց դեսպանը՝ փոխանցելով վետերաններին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի շնորհավորանքները:

«Դուք և Ձեր միլիոնավոր ընկերները ծանր պայմաններում մոտեցնում էիք Մեծ հաղթանակը: Այս հերոսությունը միշտ հայրենիքին ծառայության և քաղաքացիական բարձրագույն պատասխանատվության օրինակ է լինելու»,  - նշվում է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:

Դեսպանատան անունից վետերաններին հանձնվեցին հոբելյանական տարբերանշաններ, 50 հազարական դրամ (ավելի քան 130 ԱՄՆ դոլար) դրամական օգնություն և նվերներ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի կողմից:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանն իր կողմից նշեց, որ երիտասարդ սերնդի պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի վետերաններն իրենց մոռացված չզգան:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել 600 հազար մարտիկ, որոնցից 300 հազարը Հայաստանից էին, 200 հազարը՝ խորհրդային այլ հանրապետություններից, ևս 100 հազարը՝ արտասահմանյան երկրներից: Ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է շուրջ 175 հազար հայ:

Հայրենական պատերազմի մեծ զորավարների թվում են  Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանը, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Համփերյանց), ԽՍՀՄ նավատորմի ադմիրալ Իվան Իսակովը:
 Հայ ժողովուրդը պատրաստել և ռազմաճակատ է ուղարկել վեց մոտոհրաձգային դիվիզիա, իսկ Թամանյան 89-րդ դիվիզիան հասել է մինչև Բեռլին:

Այսօր Հայաստանում բնակվում է Հայրենական պատերազմի շուրջ երեք հազար վետերան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
18:12
09 Դեկտեմբերի 2017
Սմարթֆոնից կախվածությունը հանգեցնում է փոփոխությունների գլխուղեղում
Հետազոտության ընթացքում հարցված երիտասարդների 46 տոկոսը նշել է, որ կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնի։
17:00
09 Դեկտեմբերի 2017
18 երկրների գեղեցկուհիներ ժամանել են Երևան` «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթին մասնակցելու համար (ՖՈՏՈ)
«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Երևանում:
15:48
09 Դեկտեմբերի 2017
4 ռուսերեն բառեր, որոնք փոխառված են հայերենից
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։ Այն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, այդ իսկ պատճառով հայերեն արմատներով բառերը ռուսերենի հնագույն բառերից են։
14:25
09 Դեկտեմբերի 2017
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Տարվա ցուրտ ժամանակ մեր օրգանիզմը վիտամինների և օգտակար նյութերի կարիք ունի:
11:37
09 Դեկտեմբերի 2017
«Հայր մեր» աղոթքի տողերից մեկի թարգմանությունը կարող է փոխվել
Հռոմեակաթոլիկ եկեղեցին պետք է փոխի Տերունական աղոթքի «... և մի տանիր մեզ փորձության» տողի թարգմանությունը հին հունարենից։
11:34
09 Դեկտեմբերի 2017
Մահացել է Լեոնիդ Բրոնևոյը
Կյանքի 89-րդ տարում մահացել է արտիստ Լեոնիդ Բրոնևոյը:
00:05
08 Դեկտեմբերի 2017
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այսօր դառնում է 12 տարեկան, իսկ գործակալության կայքը վերագործարկումից հետո արդեն երկու տարեկան է։
18:26
07 Դեկտեմբերի 2017
Համացանցում Հայաստանի գլխապտույտ տեսարանների տեսահոլովակ է հայտնվել (ՎԻԴԵՈ)
Համացանցում գունեղ ու դինամիկ հոլովակ է հրապարակվել, որը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ:  
18:17
07 Դեկտեմբերի 2017
ՅՈՒՆԻՍԵՖ–ը նշել է մանուկներին սպառնացող հիմնական վտանգը
Առավել մեծ վտանգ է սպառնում Հարավային Ասիայի երեխաներին։
16:30
07 Դեկտեմբերի 2017
Forbes–ը ներկայացրել է 2017թ. ամենաբարձր վարձատրվող երաժիշտների տասնյակը
Դիդդի կեղծանվամբ հանդես եկող ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը ճանաչվել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտ: