486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Շտապօգնության չինական մեքենաների առաջին խմբաքանակը բերվել է Հայաստան. նախարար
14:03
05 Մայիսի 2011

Չինաստանի կառավարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում շտապօգնության առաջին 20 մեքենաներն այսօր բերվել են Հայաստան, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Չինաստանից Հայաստան կբերվի շտապօգնության շուրջ 80 մեքենա, որոնցից 20-ը՝ վերակենդանացման մեքենաներ:

«Շտապօգնության համակարգի բարեփոխման ծրագրի շրջանակներում առաջին 20 մեքենաներն այսօր բերվել են Հայաստան, նախատեսում է, որ մնացած մեքենաները կբերվեն առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում», - ասաց Քուշկյանը:

Նրա խոսքով՝ մաքսազերծում և ձևակերպում անցնելուց հետո մեքենաները կբաշխվեն Երևանում և երկրի մյուս մարզերում:

Ինչպես նշեց նախարարը, բերված բոլոր մեքենաները Ford մակնիշի են՝ հավաքված Չինաստանում, որոնք հարմարեցված են հայկական ճանապարհներին և բավականին որակյալ են, որակի համապատասխան ստուգումն անցկացվել է գործարանում հայ և չինացի փորձագետների կողմից:

«Մեքենայի ներսն ամբողջովին համապատասխանում է գծային շտապօգնության և վերակենդանացման մեքենաների մեր պատվերին», - ասաց Քուշկյանը:

Միաժամանակ նախարարը նշեց, որ շտապօգնության բոլոր կանչերն անվճար են, ավելին՝ 2011թ.-ին կտրուկ բարձրացվել է ծառայության աշխատակիցների աշխատավարձը, և շտապօգնության ծառայության դիմաց վճարելու որևէ անհրաժեշտության չկա:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ընթացքում նշեց, որ նոր մեքենաների առկայությունը կնպաստի քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելուն:

Շտապ օգնության արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև գործարկել ժամանակակից դիսպետչերական կենտրոն, որը թույլ կտա,  GPRS նավիգացիայի համակարգի շնորհիվ, օն-լայն ռեժիմով ցանկացած պահի իմանալ շտապօգնության մեքենայի գտնվելու վայրը, ինչպես նաև հիվանդի վիճակը: 2011 թ.-ին կրկնակի անգամ ավելացել է ոլորտի ֆինանսավորումը, որը կազմել է շուրջ 3 մլրդ դրամ (շուրջ 8 մլն դոլար), ինչի արդյունքում կրկնակի անգամ բարձրացել է շտապօգնության բուժաշխատողների աշխատավարձը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը: