486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ հասարակությունը դեռ պատրաստ չէ կոռուպցիայի դեմ պայքարին. վարչապետ
18:04
04 Մայիսի 2011

Հայ հասարակությունը դեռ պատրաստ չէ կոռուպցիայի դեմ պայքարին, քանի որ դեռ հանդուրժողական է վերաբերվում այդ երևույթին, կարծում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Մեր խնդիրը նրանում է, որ մեր նպատակների, արժեքների և իրականության շուրջ մեծ տարակարծություն կա:

Կոռուպցիան հասարակական չարիք է, և դրա դեմ պետք է ընդհանուր ջանքերով պայքարել, եթե դրա հանդեպ հանդուրժողական մոտեցում է կիրառվում, ապա շատ դժվար կլինի այն հաղթահարել»,- չորեքշաբթի Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց կառավարության ղեկավարը:
Ըստ նրա, հաճախ խոսում են կոռուպցիայի դեմ պայքարում «քաղաքական կամքի» մասին՝ այն դիտարկելով որպես ցանկացած բացասական երևույթի դեմ պայքարելու համապարփակ միջոց:

«Սակայն ոչ բոլորն են հասկանում, թե դա ինչ է: Եթե հասարակությունը չի քննադատում արատավոր երևույթները, չի ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ, ապա ի՞նչ կարող է այդ դեպքում անել պետությունը»,- նշեց վարչապետը:

Սարգսյանն ընդգծեց, որ այժմ մասնավոր հատվածը մարդկանց աշխատանքի է ընդունում ոչ թե կրթության և գնահատականի մասին դիպլոմի, այլ իրական գիտելիքների հիման վրա: 

«Ժամանակն է այդ սկզբունքը նաև պետական համակարգում կիրառել: Առանց գիտելիքների մարդը պետք է պետական պաշտոններ չզբաղեցնի: Այդ դեպքում բուհերում կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, քանի որ ուսանողներն այլևս չեն հետաքրքրվի, թե կաշառքի որ ճանապարհով գնահատական ստանան»,- ասաց նա:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։