483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+14
Եղանակը Երևանում
Հայ
Սոցիալական տեսահոլովակները կխրախուսեն սերը դպրոցի հանդեպ. նախարար
16:52
04 Մայիսի 2011

«Ես սիրում եմ իմ դպրոցը» թեմայով սոցիալական հոլովակների շարքը, որը ստեղծվել է պետական ծրագրի շրջանակներում, ժամանակակից հայկական հասարակության մեջ կրթության դերը բարձրացնելու նպատակ ունի, չորեքշաբթի շնորհանդեսի ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Սոցիալական հոլովակների ստեղծման հարցը քննարկվել է կառավարությունում, այնպես որ այդ ծրագիրն իրականացվում է պետական մակարդակով»,- ասաց Աշոտյանը:

Ըստ նրա, հոլովակները պետք է բարձրացնեն դպրոցի կարգավիճակը, քանի որ մարդիկ հիմնավոր գիտելիք են ստանում հատկապես այնտեղ, բայց այսօր մի շարք խնդիրների պատճառով դպրոցը պատշաճ կերպով չի կատարում իր գործողությունը:

«Այդ հոլովակները կրթության ոլորտի բարեփոխումների շղթայի հերթական կորիզն են»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ 8-15 վայրկյան տևողությամբ հոլովակների առաջին հանդիսատեսներից են եղել իր երեխաները, ովքեր անմիջապես այդ հերոսներին Նարեկ և Անի են կնքել, ըստ էության, նրանք հենց այդ անուններով հանդես կգան հաջորդ սերիաներում:

Ութ սոցիալական հոլովակները, որոնք նկարահանվել են «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» ստուդիայում, նախապատրաստական դպրոցների աշակերտների համար են նախատեսված, այդ պատճառով որոշվել է դրանք անիմացիոն ձևաչափով նկարահանել:

Սակայն, ինչպես նշեց Աշոտյանը, շուտով պատրաստ կլինի նաև ավագ դպրոցի աշակերտների համար առավել լուրջ սյուժետային զարգացումներով շարքի շարունակությունը:

Նախարարը տեղեկացրեց, որ շնորհանդեսից հետո հոլովակներն անվճար ռեժիմով կանոնավոր ցուցադրումների համար կփոխանցվեն հեռուստաալիքներին:

Բացի այդ, նախատեսվում է հերոսների կերպարներն առաջարկել մասնավոր ձեռնարկատերերին՝ որպես ապրանքանիշ՝ դպրոցական պարագաների, հագուստի, ինչպես նաև քաղցրավենիքի արտադրության համար, ինչը նույնպես կնպաստի դպրոցի հանդեպ սիրո քարոզչությանը:

Ըստ Աշոտյանի, այս տարի Ռոբերտ Սահակյանցի ստուդիան նախատեսում է ևս երեք նմանատիպ նախագծեր իրականացնել, որոնցից երկուսն արդեն մշակման փուլում են: -0

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:57
30 Մարտի 2017
Ռոնալդինյուն թողարկել է իր առաջին սինգլը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյուն ներկայացրել է իր առաջին սինգլը։
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։