+1
Եղանակը Երևանում
Հայ
«Հայկական գեղեցկություն» առաջին ինքնատիպ մրցույթը կանցկացվի Մոսկվայում
15:39
04 Մայիսի 2011

«Հայկական գեղեցկություն» առաջին ինքնատիպ գեղեցկության մրցույթը կանցկացվի մայիսի 14-ին Մոսկվայում, հաղորդում է միջոցառման կազմակերպիչը՝ «Hayreniq» ընկերությունը:

«Սա միաժամանակ նաև գեղեցկության մրցույթ է, վիթխարի շոու և երգիչների, երաժիշտների և պարային կոլեկտիվների ելույթներով համերգ: Այս նախագիծը մտադիր է ոչնչացնել նման միջոցառումների վերաբերյալ գոյություն ունեցող կարծրատիպերը, ցույց տալ Մոսկվայում ապրող ժամանակակից հայ աղջիկների իրական գեղեցկությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական միսս գեղեցկուհի» մրցույթի տիտղոսի և թագի համար կպայքարեն ընտրված 20 աղջիկները՝ 100 հավակնորդներից, ովքեր մինչև մարտի 1-ն ուղարկել էին իրենց հայտերը:

«Այժմ աղջիկներն ակտիվորեն պատրաստվում են մրցույթի եզրափակիչ փուլին: Մասնակիցներից յուրաքանչյուրն աշխատում է իր ստեղծագործական ելույթի վրա՝ ցանկանալով անմոռանալի տպավորություն թողնել ժյուրիի և հանդիսատեսի վրա: Բացի այդ, մասնակիցներին խոհարարական և ինտելեկտուալ մրցույթ է սպասվում, որի մանրամասները մինչև հիմա կազմակերպիչները գաղտնի են պահում»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Կազմակերպիչները ենթադրում են, որ «Հայկական գեղեցկություն» մրցույթը հայկական մշակույթի իրական գեղեցկության մթնոլորտ սուզվելու և հայկական ոգու իրական գեղեցկությունը վայելելու յուրատեսակ հնարավորություն է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
11:11
20 Մարտի 2017
Արցախում նախատեսում են զարգացնել արևային էներգետիկան
Արցախում շեշտադրում են արևային էներգետիկայի զարգացման կարևորությունը:
10:36
20 Մարտի 2017
Գարունը վերադառնում է Հայաստան
Օդերևութաբանները Հայաստանում եղանակի տաքացում են խոստանում: