482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+15
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ առողջապահության նախարարն այցելել է հիվանդանոցում գտնվող հանրահայտ ծանրամարտիկներին
12:19
03 Մայիսի 2011

Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է հիվանդանոցում գտնվող ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանին և լեգենդար խորհրդային ծանրամարտիկ Յուրի Վարդանյանին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը։

«Նախարարը հետաքրքրվել է մարզիկների առողջությամբ և մաղթել շուտափույթ առողջացում»,- ասաց Հունանյանը։ Նա հաղորդեց, որ Ավդալյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, իսկ Վարդանյանին տեղափոխել են սովորական հիվանդասենյակ։ Երկուսն էլ իրենց լավ են զգում։

Նազիկ Ավդալյանը ապրիլի 26-ին Հայաստանի հյուսիսում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ողնուղեղի վնասվածք էր ստացել: Ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհին հաջող վիրահատության է ենթարկվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում նախորդ հինգշաբթի: Սա Ավդալյանի արդեն երկրորդ ավտովթարն էր, հունվարին ՃՏՊ-ի հետևանքով վնասվել էր մարզուհու մեքենան, սակայն նա որևէ վնասվածք չէր ստացել:

Հոկտեմբերի 8-ին Վարդանյանը վթարի էր ենթարկվել Երևան-Գյումրի մայրուղում և վիրահատվել էր «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Նա վնասվածքներ էր ստացել, աջ ազդրոսկրի փակ բազմաբեկոր կոտրվածք է ունեցել։ Վարդանյանն ապրիլին մեկնել էր Մոսկվա, որտեղ նրա ազդրում տեղադրված մետաղյա ձողը կոտրվել էր։ Երևանում նոր վիրահատության կարիք է զգացվել, սակայն վիրաբույժները ստիպված են եղել դադարեցնել այն՝ առաջացած բարդությունների պատճառով։ Տվյալ պահին բժիշկները Վարդանյանի վիճակը գնահատում են որպես կայուն ծանր։ Ծանրամարտիկը երկար ժամանակ կոմայի մեջ էր գտնվում:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել:
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։
13:56
23 Մայիսի 2017
Հայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը
Երեքշաբթի Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչները փակել են  գյուղի ճանապարհը:
13:38
23 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. Գոտեպնդվիր, Մանչեսթեր
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրտակցություն է հայտնել Մանչեսթերում տեղի ունեցած ողբերգությունից տուժածներին:
10:23
23 Մայիսի 2017
Հզոր պայթյուն Մանչեսթերում. 19 մարդ զոհվել է
Մեծ Բրիտանիայի մեծ մարզադաշտում պայթյուն է որոտացել:
11:22
22 Մայիսի 2017
Անձրևները չեն զիջում դիրքերը Հայաստանում
Անձրևն ու ամպրոպը չեն զիջում դիրքերը Հայաստանում։
10:26
22 Մայիսի 2017
Արմեն Մուրադյանը վիրահատվել է
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը վիրահատվել է։
19:36
21 Մայիսի 2017
Ճարպն այրող վեց մթերք
Թեթև ուտեստները կօգնեն ոչ միայն ազատվել քաղցի զգացումից, այլև վերահսկել սեփական քաշը։