486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Կենդանաբանական այգու զարգացման գլխավոր պլանի մշակումը ավարտական փուլում է
12:14
03 Մայիսի 2011

Երևանի կենդանաբանական այգու խնդիրների և զարգացման հեռանկարի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի` Ամստերդամի «Արտիս» կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանի և Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կարևորելով կենդանաբանական այգու ոչ միայն բնապահպանական, այլև կրթադաստիարակչական, նաև զբոսաշրջային առումով նշանակությունը` քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է այգու զարգացման, վերազինման,  միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցում քաղաքապետարանի շահագրգռվածությունը։

Ընդհանուր գծերով հյուրին ներկայացնելով այս ուղղությամբ քաղաքապետարանի մոտեցումները՝ քաղաքապետն առանձնացրել է կենդանաբանական այգու հենքի վրա տարածաշրջանային ուսումնական կենտրոն հիմնելու նպատակը։

Քաղաքապետը միաժամանակ կարևորել է համակարգված, ծրագրային մոտեցմամբ ուսումնական հաստատություններ - կենդանաբանական այգի մշտական կապի անհրաժեշտությունը։

«Հաշվի առնելով Հայաստանի հարուստ կենդանական աշխարհը՝  Երևանն ունի ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում ամենաժամանակակից կենդանաբանական այգիներից մեկն ունենալու հնարավորությունը»,- նշել է Ամստերդամի «Արտիս» կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանը՝ Երևանի քաղաքապետին ներկայացնելով այգուց ստացած իր տպավորություններն ու զարգացման հնարավորությունների վերաբերյալ իր մոտեցումները։ 

Ներկայացնելով Ամստերդամում այդ ուղղությամբ իրականացված ծրագրերը և փորձը` «Արտիս»-ի տնօրենը պատրաստակամություն է հայտնել խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այգու զարգացման ծրագրերի իրականացման հարցում։

Հանդիպմանը ներկա Վայրի բնության մշակութային արժեքների պաշտպանության հիմնադրամի համակարգող Բարբարա Զիբերտը, գնահատելով այգու զարգացման ծրագրերում կրթական բաղադրիչի առկայությունը, իր հերթին պատրաստակամություն է հայտնել հիմնադրամի կողմից աջակցություն ցուցաբերել։

Ներկայում ավարտական փուլում է կենդանաբանական այգու զարգացման գլխավոր պլանի մշակումը, որն առաջիկայում կներկայացվի շահագրգիռ կողմերի քննարկմանը։    --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:15
26 Փետրվարի 2017
Տղամարդկանց երկարակեցությունը կախված է նրանց ընտրած կնոջից
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են տղամարդիկ պատկերացնում իրենց համար իդեալական կնոջը:
17:45
26 Փետրվարի 2017
Microsoft–ի սարքավորումների կառավարման ամպային նոր գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանում
Microsoft ընկերության Intune for Education գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանի դպրոցների համար:
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում:
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։