486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանցիները մարզերի բնակիչներից ավելի երկար են ապրում. վիճակագրական ծառայություն
15:06
30 Ապրիլի 2011

Երևանում կյանքի միջին տևողությունը կազմում է մոտավորապես 74 տարի՝ երկրում 73,9 տարի միջին ցուցանիշի համեմատ, տեղեկացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

«Մեր հաշվետվության մեջ առաջին անգամ ներկայացված է կյանքի միջին տևողությունը՝ 2009 թ.-ի գնահատականներով, քանի որ 2010 թ.-ի ավտոմատացված տվյալները դեռ պատրաստ չեն, և այդ ցուցանիշները կներկայացվեն մեր հաջորդ հաշվետվության մեջ», - շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կույումջյանը:
Նա նշեց, որ Երևանում գրանցված կյանքի միջին առավելագույն տևողությունը 74,1 տարի է, իսկ առավել ցածր ցուցանիշ է գրանցվել  Շիրակի մարզում ՝ 70,6 տարի:

Լոռու մարզում այս ցուցանիշը կազմում է 71,2 տարի, այնուհետև հետևում են Տավուշի մարզը (72,9 տարի), Արագածոտնի մարզը (72,1 տարի), Արարատի մարզը (72,7 տարի), իսկ մնացած մարզերի ցուցանիշները մոտ են միջին հանրապետական ցուցանիշին:

Նա նաև նշեց, որ Հայաստանում կանանց կյանքի տևողությունը միջինում վեց տարի ավել է տղամարդկանց կյանքի տևողությունից: «Հանրապետությունում տղամարդկանց կյանքի միջին տևողությունը կազմում է 70,6 տարի, կանանց կյանքի տևողությունը՝ 77 տարի», - ասաց Կույումջյանը:
Նա նաև  ընդգծեց, որ Շիրակի մարզում տղամարդիկ ապրում են միջինը 67,3 տարի, իսկ կանայք՝ 73,8 տարի, Լոռու մարզում՝ համապատասխանաբար 67,9 տարի և 74,4տարի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը: