477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Բարսելոնայում արգելել են զբոսնել լողազգեստով
13:50
30 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը քվեարկել է քաղաքի փողոցներով լողազգեստով, լողավարտիքով և բիկիոնով զբոսնելու արգելքի օգտին, հաղորդում է Agence France-Presse գործակալությունը:

Արգելքը խախտողները ստիպված կլինեն 120-300 եվրո տուգանք վճարել: Իսկ եթե փողոցում նուդիստ հայտնվի, նա ստիպված կլինի 300-500 եվրո վճարել:

Քաղխորհրդում նշել են, որ սահմանափակումների միջոցով իրենք մտադիր են «հասարակական վայրերում ապահովել քաղաքացիների համագոյակցումը»: Բարսելոնայի իշխանությունները հերքել են մեղադրանքներն այն մասին, թե թելադրում են մարդկանց՝ ինչպես հագնվել:

Կատալոնյան մայրաքաղաքի բազմաթիվ առևտրականեր ողջունել են նորամուծությունը՝ նշելով, որ վերջերս փողոցներում հայտնվում են չափազանց շատ կիսամերկ զբոսաշրջիկներ և զարգանում է ամենաթողությունը: Սակայն նուդիզմի ակտիվիստները վրդովմունք են հայտնել արգելքի կապակցությամբ:

Ինչպես նշում է travel.ru-ն, արշավի շրջանակներում տպվել են համապատասխան պաստառներ, որոնց վրա պատկերված է լողազգեստ կրող զույգ, իսկ նրանց վրա կարմիր գիծ է դրված, ինչպես նաև պատկերված է մեկ այլ զույգ, սակայն արդեն ամենօրյա հագուստով և համապատասխանաբար առանց կարմիր գծի:

Պաստառները նախատեսվում է փակցնել քաղաքի հասարակական վայրերում, ավտոբուսներում և մետրոյում: Բացի այդ, իշխանությունները դիմել են հյուրանոցների, ռեստորանների և բարերի սեփականատերերին՝ խնդրելով նրանց փակցնել պաստառներն իրենց հաստատություններում:
Ամեն տարի Բարսելոնա է այցելում ավելի քան 6,5 մլն զբոսաշրջիկ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:39
24 Սեպտեմբերի 2017
Վիճում են մասնագետները կամ հայտնի է դարձել դեպրեսիայից ազատվելու պարզ միջոցը
Պենսիլվանիայի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են դեպրեսիային նվիրված հետազոտությունները:
12:48
24 Սեպտեմբերի 2017
Լարի Գագոսյանը ժամանակակից աշխարհի 100 հզորագույն «բիզնես ուղեղների» ցանկում է. Forbes
Ցանկը կազմվել է Forbes ամսագրի հարյուրամյակի կապակցությամբ, որտեղ ներկայացված են կապիտալիզմի դարաշրջանի 100 ձեռներեցների հանճարեղ մտքերը։
21:15
23 Սեպտեմբերի 2017
Դիետա «Աստիճաններ». բարեկազմ մարմնի գաղտնիքը
Ներկայացնում ենք դիետա, որի շնորհիվ ընդամենը 5 օրում դուք կունենաք բարեկազմ և գեղեցիկ մարմին:
20:03
23 Սեպտեմբերի 2017
Ինչպես տան պայմաններում հեշտությամբ ուղղել մազերը
Ներկայացնում ենք պարզ դիմակ մազերը հեշտությամբ ուղղելու համար:
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։
20:38
22 Սեպտեմբերի 2017
«Հակախորհրդայինները». Երևանում ցուցահանդես է բացվել ստալինյան ռեպրեսիաների մասին (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ատալինյան ռեպրեսիաների 80–ամյակին նվիրված «Հակախորհրդայինները» ցուցահանդեսը:
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։