486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի կենդանաբանական այգին մայիսի 1-ին դռները կբացի այցելուների համար՝ մի շարք նորարարություններ առաջարկելով
18:25
29 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի կենդանաբանական այգին մայիսի 1-ին դռները կբացի այցելուների համար՝ մի շարք նորարարություններ և երեխաների համար նախատեսված հետաքրքիր ծրագրեր առաջարկելով, ուրբաթ լրագրողներին ասաց Երևանի կենդանաբանական այգու նոր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Նա նշեց, որ այդ օրը մի շարք միջոցառումներ են նախատեսվում՝ մուտքի մոտ երեխաներին կդիմավորեն հայտնի հեքիաթների հերոսները, իսկ կենդանաբանական այգու ողջ տարածքում բարձրախոսների միջոցով  այցելուների համար պարբերաբար կհնչեն կենդանիների հետ վարվելու կանոնները:

Բացի այդ, ծրագրվում է երիտասարդ փողային նվագախմբի ելույթը: Կենդանաբանական այգու տարածքում տիկնիկային թատրոնի երկու թատերախումբ ներկայացումներ կցուցադրի: Երեխաները նաև կկարողանան մասնակցել վիկտորինաների և նկարչության ու կավե կենդանիներին ներկելու մրցույթների:

«Բացման օրվա համար հատկացված բոլոր միջոցները կուղղվեն կենդանաբանական այգու զարգացմանը»,- ասաց Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ մի շարք փոփոխություններ են մտցվել ինչպես կառավարման համակարգում, այնպես էլ կենդանիների խնամքի և նրանց բուժման մեթոդում:

Բացի այդ, ըստ տնօրենի, կենդանաբանական այգու աշխատակիցներն այսուհետ կօգտվեն մուտքի նույնականացման քարտերից, որի արդյունքում կգրանցվի յուրաքանչյուր աշխատակցի, ներառյալ՝ տնօրենի մուտքն ու ելքը: 
Երևանի պետական կենդանաբանական այգին հիմնադրվել է 1941թ.-ին: Ներկայում կենդանաբանական այգու բնակիչների քանակի և տեսակի ցուցակագրում է անցկացվում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում:
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը: