483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Սևանա լճում հանրային երկու լողափ կստեղծվի
14:35
28 Ապրիլի 2011

Սևանա լճում հանրային երկու լողափ կստեղծվի, որոնց կառուցման նպատակով կառավարությունը 66 մլն դրամ (ավելի քան 177 հազար դոլար) է հատկացրել, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

«Հանրային լողափերի կառուցման համար կօգտագործվեն 1,47 հա և 0,69 հա տարածքներ, իսկ նախատեսված միջոցները՝ 4 մլն դրամը, կուղղվի նախագծմանը, և շինարարությունը կարժենա 62 մլն դրամ», - ասաց Հարությունյանը:

Նա նաև նշեց, որ նախատեսվում էր նաև երրորդ հանրային լողափի կառուցումը, սակայն այդ հարցը դեռ հետաձգվել է, և նախագիծը կիրագործի այլ միջոցների հաշվին:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այս կապակցությամբ նշեց, որ ընդունված որոշումը նախագահի հանձնարարությունն է, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան հանգստանալ Սևանում և օգտվել անվճար լողափերից:

«Մենք միջոցներ ենք հատկացնում՝ այդ լողափերը կարգի բերելու և մեր քաղաքացիների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար», - ասաց Սարգսյանը:

Լողափերի տարածքները գտնվում են 1905 մ նիշից ցածր հատվածում, ուստի կառուցապատումը, կահավորումը և սարքավորումների տեղադրումը կլինեն ժամանակավոր:

Սևանի մակարդակը, որը 2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է 1899,71 մետր, 2029-2030 թթ.-ին կբարձրացվի մինչև օպտիմալ 1903,5 մետրի:

Սևանա լիճը երկրի առավել հայտնի հանգստավայրերից է, այն զբոսաշրջիկներին գրավում է իր դրախտային գեղեցկությամբ և մոգական ուժով։ Սևանը հայտնի է նաև իր ձկներով, հատկապես՝ իշխանով։
Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Այն գտնվում է 1900 մ բարձրության վրա, ունի 1240 քառակուսի կմ մակերես, խորությունը հասնում է մինչև 83 մետրի։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։