478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+23
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում քննարկում են դժվար դաստիարակվող անչափահասների հետ տարվող աշխատանքի նոր մոտեցումները
13:42
28 Ապրիլի 2011

Անչափահասների շրջանում հանցագործությունների կանխման նոր միջոցների որոնմանը նվիրված կլոր սեղան-քննարկում է տեղի ունեցել հինգշաբթի Երևանում: Միջոցառումը կազմակերպել է World Vision Armenia կազմակերպությունը ՀՀ ոստիկանության և Արդարադատության նախարարության հետ համատեղ:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեպքերի մեծամասնության պարագայում դեռահասի կողմից հանցագործության կատարման պատճառը ծնողական դաստիարակության պակասն է, երեխայի զբաղվածության խնդիրը լուծելու և նրան վատ շրջապատ ընկնելուց զերծ պահելու անկարողությունը», - միջոցառման ընթացքում նշեց ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանը:

Նրա խոսքով՝ 2010թ.-ին Հայաստանում անչափահասների կողմից կատարվել է 511 հանցագործություն (2009 թ.-ի 532-ի համեմատ), իսկ 14-18 տարեկան հանցագործների թիվը կազմել է 452 (առանց փոփոխության):
Միաժամանակ Դուրյանը նշեց, որ տարվա ընթացքում շուրջ 400 անչափահաս հանցագործներից միայն 40-ն է պատասխանատվության ենթարկվում:

«2010թ.-ին անչափահասների նկատմամբ քրեական գործի կասեցման կամ հարուցման մերժման 241 դեպք է գրանցվել, իսկ 2009թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 234, ազատազրկման դատապարտվածների թիվը կազմել է 14՝ 2009թ.-ի 19 մարդու համեմատ», - ասաց նա:

Գնդապետի խոսքով՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնում հաշվառման կանգնած անչափահասներից 2010թ.-ին կրկնահանցագործություն է կատարել չորս մարդ: «Հայաստանում մանկական հանցավորության ցուցանիշը մեծ չէ, սակայն մենք պետք է հոգ տանենք յուրաքանչյուր երեխայի բարեկեցության մասին», - ընդգծեց նա:

Նրա խոսքով՝ այս նպատակով 2007-2010թթ.-ին Հայաստանում բացվել է յոթ մարզային վերականգնողական կենտրոն՝ դժվար դաստիարակվող անչափահասների հետ աշխատանք իրականացնելու համար:

World Vision Armenia ՀԿ-ն գործում է Երևանի 130 համայնքում և Հայաստանի վեց մարզում՝ աջակցություն ցուցաբերելով շուրջ 22 հազար երեխաների և նրանց ընտանիքներին: ՀԿ-ի ծրագրերում ներառված են առողջապահության, տնտեսական զարգացման, երեխայի պաշտպանության և հոգևոր զարգացման ոլորտները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:26
27 Հուլիսի 2017
Երևանում կանցկացվի առաջին Food Fest–ը
Food Fest սննդի փառատոնն առաջին անգամ կանցկացվի Երևանում:
17:58
27 Հուլիսի 2017
Ջորջ Քլունիի դեմքն ամենագեղեցիկն է ճանաչվել հայտնի տղամարդկանց շարքում
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի դեմքը ճանաչվել է աշխարհում ամենագեղեցիկը հայտնի տղամարդկանց շարքում։
12:34
26 Հուլիսի 2017
«Ռուկի վվերխ» խմբի երևանյան համերգը չի կայանա
«Ռուկի վվերխ» ռուսական խմբի երևանյան համերգը չեղարկվել է։
10:25
26 Հուլիսի 2017
Հայկական ազգային խոհանոցը կներկայացվի միջազգային մրցույթի շրջանակում
Ռուս զինվորական խոհարարները կպատրաստեն հայկական, եգիպտական, հնդկական, ղազախական, տաջիկական և ուզբեկական ազգային կերակրատեսակներ։
21:05
25 Հուլիսի 2017
Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը
Վալենտինա Մատվիենկոն հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը։
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ:
18:38
25 Հուլիսի 2017
Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար
Ռուսաստանաբնակ  ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։
17:21
25 Հուլիսի 2017
Արջերը «զբոսնում են» Երևանի Ազատության հրապարակում (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին:
14:05
25 Հուլիսի 2017
Հայազգի դիզայները ստեղծել է հավաքածու` ոգեշնչված Փարաջանովի արվեստից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը տպավորվել է Երևանի Սերգեյ Փարաւջանովի տուն–թանգարան այցելուցունից։
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։
20:07
24 Հուլիսի 2017
Հայերենը հնչել է Օդեսայի առաջին գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսերին Օդեսայում անցկացվել է «Օդեսան կարդում է. Օդեսային կարդում են» առաջին գրական ֆլեշմոբը:
16:45
24 Հուլիսի 2017
Թուրքիայում Հայոց Ցեղասպանության մասին եզակի փաստաթուղթ է հրապարակվել (ՖՈՏՈ)
Հրապարակվել է իրաքյան Մոսուլ քաղաքում Հայոց Ցեղասպամության մասին եզակի փաստաթուղթ։