484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հաջորդ անգամ 2095թ.-ին կհամընկնի Զատիկի հետ
13:41
22 Ապրիլի 2011

Ապրիլի 24-ին նշվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հաջորդ անգամ համընկնում է Սուրբ Զատիկի հետ 2095թ.-ին, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը:

Այս տարի Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը ապրիլի 24-ին, այդ օրը հայ ժողովուրդը հիշում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերին:

1915-1923թթ-ի հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրված կերպով իրագործվել է երիտթուրքերի կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։

Քահանայի խոսքով՝ մտահոգություն է առաջացնում այն, որ հայկական ԶԼՄ-ներն ու հատկապես հեռուստաընկերությունները (բացառությամբ «Շողակաթ» եկեղեցական ալիքի) անտեսել են այս երկու ամսաթվերի համընկնելու փաստը:

«Հեռուստաալիքների եթերը հատկապես Ավագ շաբաթվա ընթացքում լի է դատարկ հաղորդումներով, հիմար սերիալներով և շոուներով, որոնց կարիքը մենք չունենք», - նշեց հոգևորականը:
Նա ընդգծեց, որ չի պնդում, որ եթերում հայտնվեն միայն հոգևորականները: «Օգտվելով այս երկու ամսաթվերի համընկնելու փաստից՝ պատմաբանները, ազգագրագետները, մշակութաբանները կարող են իրենց ելույթներով արթնացել մեր ժողովրդի ազգային արժանապատվությունը, բացահայտել մեր հաղթանակների և երկարակեցության գաղտնիքը», - նշեց քահանա Կարապետյանը:

«Կա այսպիսի արտահայտություն՝ ոչ մի րոպե թշնամուն: Եվ մեր թշնամին դատարկությունն է, ինքնությունից հեռանալը», - ընդգծեց նա:

Հոգևորականի խոսքով՝ Սուրբ Հարությունը քրիստոնեական հավատքի առանցքն է, առանց Հարության նկատմամբ ճշմարիտ հավատքի քրիստոնեությունը պարզապես կլիներ գաղափարախոսություն և փիլիսոփայություն: Նա նշեց, որ Քրիստոսի Հարությունն անհերքելի պատմական փաստ է, որը հաստատվել է ոչ միայն քրիստոնեական աղբյուրների կողմից:

«Այս տոնի ուրախությունը չի կարող հակասել Ցեղասպանության զոհերի հիշատակի տխրությանը, քանի որ նրանք զոհվել են հանուն հավատքի՝ չհրաժարվելով քրիստոնեությունից և չոտնահարելով սեփական արժանապատվությունը», - նշեց քահանա Ասողիկը՝ հիշեցնելով, որ այդ օրերին սպանվել և արտաքսվել է 4 հազար հոգևորական:

Քահանան նշեց, որ այդ մարդիկ գիտակցել են կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ՝ ավելացնելով, որ առանց Քրիստոսի և նրա Հրաշափառ Հարության նկատմամբ հավատքի հայ ժողովուրդը չի կարող գոյություն ունենալ այս չար ժամանակաշրջանում:

«Մեր թշնամիները միշտ հարվածում են մեր հավատքի հիմքերին, քանի որ մենք անընկճելի ենք մեր քրիստոնեական կերպարով և համոզմունքներով: Առանց քրիստոնեության մենք ոչինչ չենք ունենա, և մեր կարևորագույն նպատակը պետք է լինի քրիստոնեական հավատքով մեր կյանքի, ընտանեկան և հասարակական կյանքի ամրապնդումը», - նշել է քահանա Կարապետյանը:

Հայաստանը 301թ.-ին (Հին Հռոմից ավելի շուտ) քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրն է աշխարհում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: