486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային արխիվը 5 հազար հարցում է ստացել Հայոց ցեղասպանության զոհերի սերունդների ներկայացուցիչներից
10:58
22 Ապրիլի 2011

Հայաստանի ազգային արխիվն, ընդհանուր առմամբ, փաստաթղթերի 5 հազար հարցում է ստացել Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Ազգային արխիվի մամուլի քարտուղար Վարդիթեր Մանգասարյանը։

«Ինչ վերաբերում է հարցումներին, ապա այսօր ՀՀ Ազգային արխիվը Հայոց ցեղասպանության վերաբերյալ 5 հազար հարցման է պատասխանել, որոնցից 2,5 հազարը տրվել են New York Life ամերիկյան ապահովագրական ընկերությունից դրամական փոխհատուցում ստանալու համար»,- ասաց Մանգասարյանը։

Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին փոխհատուցման վճարումն իրականացվում է ամերիկյան New York Life Insurance ընկերության կողմից, որը նախորդ դարասկզբին ապահովագրել է Օսմանյան կայսրության բազմաթիվ հայ բնակիչների կյանքեր։

Բացի այդ, նրա խոսքերով, 2011 թվականի մարտին Ազգային պահոցի երևանյան և մարզային բաժիններում 147 քաղաքացիներ հետաքրքրվել են Հայոց ցեղասպանության թեմայով փաստաթղթերով, իսկ կոնկրետ «Քեմալական Թուրքիա» թեմայով առայսօր ընդամենը մեկ հարցում է ստացվել։

Միաժամանակ նա ընդգծեց, որ վերջին մի քանի օրերին աճել է Հայոց ցեղասպանության թեմայով կինոյի, լուսանկարների, ֆոնոփաստաթղթերի նկատմամբ։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: 1965 թ.-ին ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Մանգասարյանը նշեց, որ 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Ազգային պահոցում պահվում է 3 միլիոն 522 հազար 506 արխիվային գործ, որոնցից պահման 310 հազար 406 միավորը կազմում են կինոն, լուսանկարները, ֆոնոփաստաթղթերը։

Նրա խոսքով՝ 2010 թվականի դրությամբ «Հայաստանի Ազգային արխիվ» ծրագրով թվայնացվել է 10 հազար 406 էջ թղթե կրիչներ և 1258 կինո, ֆոտո- և աուդիոփաստաթղթեր։

Արխիվային գործը Հայաստանում, որպես պետական գործունեության ճյուղ, ձևավորվել է 1923 թվականին։ 1924 թվականից հաստատվել է Հայկական ԽՍՀ Կենտրոնական քաղաքային կոմիտեին առընթեր պետական կենտրոնական արխիվի կանոնադրությունը, որը դարձավ Հայաստանի պահոցային գործի ճյուղի առաջին օրենսդրական ակտը։
Երևանի պետական թանգարանի և մի քանի այլ արխիվային ֆոնդերի արխիվային գործի հիման վրա ստեղծվել է Պետական կենտրոնական արխիվը։ Հայաստանի պետական կենտրոնական արխիվի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1924 թվականի հոկտեմբերի մեկին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:08
23 Հունվարի 2017
Տաշ Սարգսյանը կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի թոփ–մենեջմենթից
Արտաշես Սարգսյանը հունվարի վերջին կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի մարզական հեռարձակումների տնօրինության գլխավոր խմբագրի պաշտոնից։
10:55
23 Հունվարի 2017
Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանի տարածքին
Հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով։
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը: