486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ահաբեկչություն չկա կրոնական և էթնիկ խնդիրների բացակայության պատճառով. քաղաքական գործիչ
10:27
22 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի.  /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը չի տառապում ահաբեկչության ճնշող ազդեցությունից էթնիկ և կրոնական խնդիրների բացակայության պատճառով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Սահմանադրական իրավունք» միություն կուսակցության ղեկավար, «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը։

«Փառք Աստծուն, նախևառաջ, Հայաստանում չկան էթնիկ, ազգային, կրոնական խնդիրներ։ Երկրորդ, դա բխում է հենց ժողովրդից։ Մեր ժողովուրդը չի անցնում պայքարի ահաբեկչական մեթոդների, եթե խոսքը գնում է սոցիալական և քաղաքական իրավունքների մասին»,- հինգշաբթի ասաց Բաբուխանյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանում հանրահավաքներն ու ցույցերը միշտ անցնում են Սահմանադրության շրջանակներում։

Որպես բացառություն՝ Բաբուխանյանը նշեց Երևանում մարտի 1-2-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, երբ հանրահավաքի կազմակերպիչները դուրս եկան Սահմանադրության սահմաններից, և դա հանգեցրեց զանգվածային անկարգությունների։

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց 265 քաղաքացի։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
23 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանը երկրպագուներին անակնկալ է պատրաստում
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն անակնկալ է պատրաստում իր երկրպագուներին։
17:59
23 Հունվարի 2017
Քանյե Ուեսթը կվերսկսի չեղյալ հայտարարած համերգային շրջագայությունը Եվրոպայով
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը նախատեսում է վերսկսել Saint Pablo չեղարկված համերգային շրջագայությունը:
15:55
23 Հունվարի 2017
Երևանի քաղաքապետը հանձնարարել է «Սանիթեքին» նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին
Այսօրվանից «Սանիթեք» ընկերությունն իր թիմով թող նախապատրաստվի սպասվող ձյան մաքրման աշխատանքներին, նշել է Տարոն Մարգարյանը։
12:08
23 Հունվարի 2017
Տաշ Սարգսյանը կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի թոփ–մենեջմենթից
Արտաշես Սարգսյանը հունվարի վերջին կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի մարզական հեռարձակումների տնօրինության գլխավոր խմբագրի պաշտոնից։
10:55
23 Հունվարի 2017
Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանի տարածքին
Հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով։
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։