483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ավելի քան 30 հազար իրանցի է այցելել Հայաստան 2011թ.-ի առաջին երեք ամսվա ընթացքում
16:25
15 Ապրիլի 2011

Իրանի ավելի քան 32 հազար քաղաքացի է այցելել Հայաստան 2011թ.-ի առաջին երեք ամսվա ընթացքում, տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

«Ամեն տարի իրանցի զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում: 2010թ.-ի նույն ժամանակահատվածում Իրանից Հայաստան է այցելել 28 հազար զբոսաշրջիկ», - ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ իրանցի զբոսաշրջիկներին մեծ ներհոսք է նկատվել Նովրուզի (Նոր տարի) ժամանակահատվածում, որը նշվում է մարտին:
Իրանում Նովրուզ տոնը նշվում է մարտի 19-25-ը:

«2011 թ.-ի մարտին Հայաստան է ժամանել շուրջ 25 հազար իրանցի, ինչը չորս հազարով ավել է նախորդ տարվա մարտի ցուցանիշից: 18 հազար իրանցի զբոսաշրջիկ Հայաստան է այցելել մարտի 20-31-ն ընկած ժամանակահատվածում», - նշեց Ապրեսյանը:

Նա նաև հրապարակեց 2011թ.-ի մարտի 20-31-ը իրանցի զբոսաշրջիկների շրջանում անցկացվող սոցհարցման արդյունքները: Հարցմանը մասնակցել է 30-40 տարեկան 101 հարցվող:
«Պարզվել է, որ զբոսաշրջիկների շուրջ 70 տոկոսը Հայաստան է եկել ընտանիքով: Իսկ այն հարցին, թե կցանկանայի՞ն, արդյոք, կրկին այցելել Հայաստան, 71 տոկոսը դրական է պատասխանել», - ընդգծեց նա:
Անցկացված հարցման համաձայն, մեկ այցի ընթացքում մեկ իրանցի ծախսել է միջինը 1600 դոլար:

«Տասբալանոց սանդղակով Իրանի քաղաքացիները Հայաստանի տուրիստական գրավչությունը (ծառայությունների մատչելիությունը, հանգստի անցկացման բազմազանությունը, հյուրանոցային սերվիսի որակը, ինչպես նաև գների արդարացված լինելը) գնահատել են 6 բալ, իսկ փողոցների մաքրությունը, տրանսպորտի, սննդի վիճակը, տեղական բնակչության վերաբերմունքը՝ 7 բալ», - ասաց Ապրեսյանն՝ ավելացնելով, որ չնայած ընդհանուր ցուցանիշը միջինից բարձր է, այնուամենայնիվ, Հայաստանի զբոսաշրջության ոլորտում շատ խնդիրներ կան:

«Իրանի քաղաքացիները, մասնավորապես, բողոքել են հյուրանոցներում տեղավորվելու հետ կապված խնդիրների, լեզվի պատնեշի կապակցությամբ՝ նշելով, որ ծառայությունների ոլորտում աշխատողներից շատերը չեն տիրապետում անգլերենին», - նշեց նա:

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
11:11
20 Մարտի 2017
Արցախում նախատեսում են զարգացնել արևային էներգետիկան
Արցախում շեշտադրում են արևային էներգետիկայի զարգացման կարևորությունը: